Չստացված ժամադրության պատճառով շենքի 8-րդ հարկից ցած է նետել իր կատվին եւ կատարվածի լուսանկարն ուղարկել սիրելիին
Մոսկվայի բնակիչը չստացված ժամադրության պատճառով շենքի 8-րդ հարկից ցած է նետել իր կատվին, այնուհետև կատարվածի լուսանկարն ուղարկել սիրելիին, որի հետ պետք է հանդիպեր, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ երկրի ՆԳՆ մայրաքաղաքային գլխավոր վարչությանը հղումով:
Համաձայն հաղորդագրության՝ աղջիկը պատմել է իրավապահներին, որ ծանոթացել է 35-ամյա տղամարդու հետ համացանցի միջոցով և պայմանավորվել հանդիպման մասին, սակայն նշված օրը չի կարողացել հանդիպման գնալ: Այդ ժամանակ տղամարդը սպառնացել է նրան իր կատվի սպանությամբ, իսկ ավելի ուշ աղջիկը ստացել է սատկած կատվի լուսանկարը:
Իրավապահներին տղամարդը պատմել է, որ այդ օրը, երբ աղջիկը չի եկել իր հետ հանդիպման, նա վերադարձել է տուն և կատվին նետել 8-րդ հարկի պատուհանից, իսկ ավելի ուշ կատարվածի լուսանկարն ուղարկել աղջկան:
Գերատեսչությունում նշել են, որ տղամարդը չարաշահում է ալկոհոլը:
Հարուցվել է քրեական գործ՝ «Կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունք» հոդվածի հիման վրա:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել