Քաղաքապետարանի ղեկավար կազմի աշխատավարձը գրեթե կրկնապատկվելու է
Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ չէ, որ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը բարձրանան, սակայն անընդունելի են համարում, որ ստորին օղակի աշխատակցիների աշխատավարձերը բարձրացել են 25–30 տոկոսով, իսկ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը՝ 100 տոկոսով։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Երևանու ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը։
«Հարգելի քաղաքային իշխանություն, եթե դուք պայքարում եք կոռուպցիայի դեմ, ապա կոռուպցիան պետք է արմատախիլ անել ստորին օղակից, իսկ դրա համար ցանկալի կլիներ ստորին օղակների աշխատավարձերը բարձրացնել 100 տոկոսով, իսկ քաղաքային բարձրաստիճան պաշտոնյաներինը՝ 25–50 տոկոսի չափով»,- ասաց Միքայել Մանրիկյանը։
Նա նաև հիշեցրեց, որ 2018թ․-ի դեկտեմբերին ֆինանսական կրճատումներ արվեցին մի շարք ոլորտներում՝ վերելակային տնտեսություն, կանաչապատում, և փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ փոքր գումարներով կարվի նույն աշխատանքը, ինչ նախկինում արվում էր մեծ գումարներով: Սա ավագանու ԲՀԿ-ական անդամը համարեց աբսուրդ։
«Եթե չարաշահումներ են եղել նախկինում, նա պետք է դիմեր իրավապահ մարմիններին։ Եվ այժմ ունենք անմխիթար վիճակում գտնվող վերելակներ, մահվան վերելակներ, ունենք տրանսպորտային համակարգի վատթարացում, իսկ կանաչապատման վիճակը ծայրահեղ է. խոտերը այնքան են բարձրացել՝ կարծես արոտավայր լինի»,– ասաց նա։
Միքայել Մանրիկյանը քաղաքային իշխանություններին զգոնության և սթափության կոչ արեց․ «Այսօր Երևանում, թվում է, 90-ականներն են։ Մարդիկ բարձրաձայնում են քաղաքի անմխիթար վիճակի մասին։ Քաղաքապետարանին թվում է, թե մենք թիրախավորել ենք իրենց և իրենց սայթաքումների վրա դիվիդենտներ ենք հավաքում, նրանց սայթաքումը մեր սայթաքումն է, և մեզ համար շատ ցավալի է, որ այսօր Երևանը գտնվում է այս վիճակում»։
Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանը պատրաստվում է իր 1700 աշխատակցի աշխատավարձերը բարձրացնել շուրջ 30%-ով: Հարցը ներառված է մայիսի 8-ին կայանալիք Երեւանի ավագանու արտահերթ նիստում:
Սակայն քաղաքապետարանի սովորական աշխատակիցների աշխատավարձը կաճի 25-30 տոկոսիվ, մինչդեը ղեկավար կազմինը գրեթե կրկրնապատկվելու է: Ըստ նախագծի, քաղաքապետ Հայկ Մարությանը նախկին 575 հազար դրամի փոխարեն կստանա ամսական 1 միլիոն 200 հազար դրամ՝ այնքան, որքան ստանում է երկրի վարչապետը: Ընդ որում՝ աճելու է նաև քաղաքապետարանի հաստիքացուցակը։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել