Կառավարության պաշտոնյաներին ինչ ավտոմեքենաներ են սպասարկում եւ որքան վառելիք է հատկացվում
Վարչապետի աշխատակազմին ապրիլի 1-ի դրությամբ սպասարկում է 10 ծառայողական ավտոմեքենա, որոնցից յուրաքանչյուրին հատկացվող վառելիքն ամսական չի գերազանցում 200 լիտրը։ Դրանցից շարունակում են օգտվել երկու փոխվարչապետերը, անվտանգության խորհրդի քարտուղարը, Կարեն Դեմիրճյանի այրին, ՀՀ երեք նախագահները, որոնց ամսական տրմադրվում է միևնույն քանակությամբ վառելիք։ «Փաստինֆո» -ի հարցմանն ի պատասխան կառավարությունը տրամադրել էր նաև ապրիլի 1-ի դրությամբ յուրաքանչյուր պաշտոնատար անձին պատկանող ծառայողական ավտոմեքենայի մակնիշը, համարանիշը և ամսվա կտրվածքով հատկացվող վառելիքը։ Ստորև ներկայացնում ենք.

Նախկինում ծառայողական ավտոմեքենաներ են ունեցել նաեւ կառավարության աշխատակազմի բոլոր վարչությունների ու բաժինների պետերը, որոնց ամսական հատկացվում էր 100-160 լիտր վառելիք։
Վարչապետի աշխատակազմին սպասարկում է 10 ծառայողական ավտոմեքենա, եւս 7-ը՝ հերթապահ. Կառավարություն
Թեեւ ներկայումս վարչապետի աշխատակազմի ղեկավարն ու նրա տեղակալները, վարչությունների պետերը չունեն ծառայողական ավտոմեքենա, սակայն, ինչպես ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, վարչապետի աշխատակազմում մարտի 30-ից շահագործվում են հերթապահ ավտոմեքենաներ՝ թվով 7 հատ, որոնք էլ հենց շարունակում են սպասարկել նշված պաշտոնատար անձանց։ Ընդ որում՝ հերթապահ ավտոմեքենաներին տրամադրվող վառելիքի ծավալը ֆիքսված չէ. «Հերթապահ ավտոմեքենաները 7-ն են, որոնց շահագործումը սկսվել է 2019 թվականի մարտի 30-ից։ Հերթապահ մեքենաներին վառելիք տրամադրվում է ըստ փաստացի կատարված վազքի», -հայտնել են կառավարությունից, իսկ թե ապրիլին հերթապահ մեքենաներից յուրաքանչյուրին որքան վառելիք է տրամադրվել վազքի հիման վրա՝ կառավարությունը նախընտրել է լռել։ Նշենք, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարին ուղարկված գրավոր հարցման պատասխանը խմբագրությունն ստացել է մայիսի 2-ին։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել