Քաղաքացին Նիկոլ Փաշինյանին դատի է տվել
ՀՀ քաղաքացի Խաչատուր Ղալեչյանը դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Քաղաքացու պահանջն է Նիկոլ Փաշինյանին ստախոս ճանաչելը, ինչպես նաեւ ներողություն խնդրելը եւ բարոյական վնասի փոխհատուցումը:
Factor.am-ն այս մասին տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից: Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, սակայն, մերժել է քաղաքացու միջնորդությունը, քանի որ հայցը ներկայացված է թերություններով:
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ մայիսի երկուսին քաղաքացին կրկին նույն պահանջով նոր հայց է ներկայացրել, որը մայիսի երեքին կրկին մերժվել է: Հ.Գ. Մեր հրապարակումից հետ կարծիքներ հնչեցին, որ սա կարող է լինել այլ Նիկոլ Փաշինյան, քանի որ հայրանունը դատալեքսում նշված չէ:
ԿԸՀ կայքի միջոցով պարզեցինք, որ ՀՀ-ում կա երկու Նիկոլ Փաշինյան՝ Նիկոլ Աշոտի Փաշինյան եւ Նիկոլ Վովայի Փաշինյան: Նիկոլ Աշոտի Փաշինյանը Տավուշի մարզի Ենոքավան գյուղից է:
Factor.am-ը քիչ առաջ կապ հաստատեց Նիկոլ Աշոտի Փաշինյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ որեւէ մեկն իրեն դատի չի տվել ներողություն խնդրելու պահանջով:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել