Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար Ավելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամ ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Թաղապետի վարորդի, էտած-հնձած ծառերի ու ճոխ սեղանի մասին, որն այդպես էլ չհանեցին

hraparak.am-ը գրում է. Արաբկիրի թաղապետարանում երեկվանից կրքեր են եռում։ Մայիսի 2-ին թաղապետարանի կոլեկտիվը հավաքվել է շենքի դահլիճում եւ թաղապետին կանչել հանդիպման։ «Կա՛մ մենք նրան պետք է հանենք, կա՛մ նա՝ մեզ, այլեւս այսպես աշխատել հնարավոր չէ»,- ասում է աշխատակիցներից մեկը։

Ըստ աշխատակիցների, թաղապետն արհամարհում է իրենց, քաղաքացիներին չի ընդունում, իսկ երբ նրան ինչ-որ հարցով դիմում են, պահանջում է բացատրագիր գրել։ Արամ Դանիելյանի սեղանին բացատրագրերի սար է գոյացել։ Ասում են՝ շենքում մարդ չկա, որ բացատրագիր գրած չլինի։ Մի շաբաթ շարունակ գույքահարկի բաժնի աշխատակիցները ցանկացել են հանդիպել թաղապետին․ ապարդյուն։ Անհասկանալի սկզբունքով բաժանվող եռամսյակային պարգեւավճարները եղել են այն վերջին կաթիլը, որը հունից հանել է Արաբկիրի աշխատակիցներին եւ դրդել «բունտի»։ «Ապստամբությունն» ի սկզբանե ծագել է գույքահարկի բաժնում։ «Քաղաքապետն ասել է, որ բոլորիս տան պարգեւավճարներ։ Ուզում ենք հասկանալ՝ ինչո՞ւ է մեկը 30 տոկոս պարգեւավճար ստանում, մյուսը՝ 50։ Ուզում ենք հասկանալ՝ ինչո՞ւ եք դուք 100 տոկոս ստանում, ձեր վարորդը 100 տոկոս պարգեւավճար ստանում, եւ առհասարակ՝ ինչո՞ւ է թաղապետի վարորդը հարստանում։ Ինչո՞ւ չեք քննարկում բաժնի պետերի հետ, ինչո՞ւ է մի բաժնում մեկը 50 տոկոս պարգեւատրվում, մյուս բոլորը՝ 30։ Նա երկուսուկես ժամ խոսեց, ու էդպես էլ չհասկացանք ոչ մի բան»,- ասում է թաղապետարանի բաժնի պետերից մեկը։ Թաղապետի վարորդը՝ Կարեն Գրիգորյանը, Արաբկիրի թաղապետի աներորդին է։ Իր քեռորդուն էլ՝ Հովսեփ Հովսեփյանին, թաղապետ Արամ Դանիելյանը նշանակել է կանաչապատման բաժնի պետ։

Թաղապետարանի աշխատողները, որոնք մեզ են դիմել, վստահեցնում են, որ համայնքապետը «Կանաչապատում» ՓԲԸ նախկին ղեկավարին ազատել է աշխատանքից, եւ երկար ժամանակ ստորաբաժանումը չի ունեցել ղեկավար։ Ի վերջո, ապրիլին նշանակվել է թաղապետի քեռորդին՝ Հովսեփ Հովսեփյանը, որը տապալել է կանաչապատման աշխատանքները։ «Չե՞ք տեսել, թե ինչ է կատարվել Կիեւյան, Բաբայան, մյուս փողոցների ծառերի հետ։ Բողբոջը վրան՝ կտրել-թափել են ճյուղերը։ Հիմա այդ փողոցներում կանաչ տերեւ չես գտնի»։ Կանաչապատման պատասխանատու Հովսեփ Հովսեփյանը չժխտեց, որ ինքը թաղապետի քեռորդին է։ «Ի՞նչ կապ ունի, թե ես ում քեռու որդին եմ»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ կանաչապատման գործընթացն իրականացվել է քաղաքապետարանի բնապահպանության վարչության կողմից։

«Վերջին 10 տարում Արաբկիրում չի եղել ոչ մի էտում,- ասաց Հովսեփյանը՝ մի մեծ խաչ քաշելով Կիեւյան փողոցի մոտակայքում ապրողներիս հիշողությունների վրա,- փողոցների եւ բակային հատվածների մասին էլ չեմ խոսում։ Կիեւյան փողոցում կատարվել է ուղղակի ծառերի ձեւավորում եւ խորը էտ, որն ավարտվել է ապրիլի 25-ին։ Քոչար, Նաիրի Զարյան, Բաբայան փողոցներում արել եմ ուղղակի ծառերի սանմաքրում ու ձեւավորում»։ Խոսքն այն մասին է, որ ծառերի էտումը սկսվել է շատ ուշ, երբ Դուք աշխատանքի նշանակվեցիք, ծառերն արդեն բողբոջել էին, եւ դրանց վնաս հասցվեց։ «Ես ընդունվել եմ աշխատանքի ապրիլի սկզբին, մարտից աշխատանքները գնում էին։ Էս ծավալի սանիտարական էտում չի տեսել համայնքը։

Բակային տարածքները չեն մտնում նախահաշվի մեջ, բայց մենք դա էլ ենք արել։ Ունենք 30-40 խնամված բակեր, որոնք նախկինում չէին արվում»,- պատասխանեց Հովսեփյանը, իսկ Արաբկիր համայնքի ջղային բնակիչներից մեկը մեզ լուսանկարներ ուղարկեց, որոնցից ակնհայտ է, թե ինչ անխնա են վարվել ծառերի հետ։

Թաղապետարանի «բունտի» մասին կանաչապատման ընկերության ղեկավարն ասաց․ «Ես տեղյակ չեմ, ես իմ կանաչապատման մասին միայն կարող եմ խոսել։ Կողքից նայելով՝ չեմ նկատել, որ թաղապետը մարդկանց հետ չշփվի։ Իսկ պարգեւավճարների հետ կապված՝ հետեւել եմ ավագանու նիստին, քաղաքապետն ասաց, որ մինչեւ 100 տոկոս պրեմիաներ են տրվում աշխատողներին, բայց դա կախված է աշխատողի գործադրած ջանքերից»։
Տեղեկանքի կարգով՝ Արամ Դանիելյանի մանկությունը, դպրոցական տարիներն անցել են Վայքում, պետական կամ համայնքային որեւէ կառույցում չի աշխատել, իսկ վերջինը եղել է վաճառքի գծով տնօրենի պաշտոնը։ Արաբկիրի թաղապետ է 6 ամիս։ Համայնքապետարանում հիշում են Դանիելյանի առաջին մուտքը համայնքապետարան եւ «Ազատություն» TV-ի պատրաստած ռեպորտաժը։ Դանիելյանին ճոխություն է թվացել սեղանը, եւ նա ասել է, որ հանել է տալու այն։ Ասել է նաեւ, որ ծառայողական մեքենան ճոխություն է, որ այն պետք է ծառայի բոլոր աշխատողներին։ Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը չիրականացավ։

hraparak.am