Քաղաքապետարանի աշխատակազմը կավելանա 40%-ով, ցածր և միջին օղակների աշխատավարձը կբարձրանա 30%-ով, իսկ բարձր օղակներինը՝ գրեթե կրկնակի
Երևանի քաղաքապետարանի հաստիքացուցակների փոփոխության մասին որոշմամբ, որը նախատեսվում է քննարկել մայիսի 8-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ նիստում, նախատեսվում է 40%-ով ավելացնել քաղաքապետարանի աշխատակազմը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը:
«Կհիշեք՝ մշտապես ասվել է, որ քաղաքապետարանի աշխատակազմը ուռճացված է, և դա դարձել է վարչական ռեսուրս Հանրապետականի ձեռքին: Հիմա քաղաքապետն իր այդ փոփոխությամբ պատրաստվում է քաղաքապետարանի աշխատակազմը ուռճացնել, ավելացնել հաստիքների քանակը 40%-ով և, ըստ էության, մեծացնել աշխատակազմը: Դա տեղի է ունենում աշխատավարձերի բարձրացմանը զուգընթաց»,- ասաց Խաժակյանը:
Նա նշեց, որ թեպետ դրական են համարում աշխատավարձերի բարձրացումը, որովհետև քաղաքապետարանի աշխատակազմի աշխատավարձերը երկար ժամանակ չեն վերանայվել, բայց այդտեղ էլ են խնդիր տեսնում: «Իրենք միջին և ցածր օղակների աշխատավարձերը նախատեսում են բարձրացնել 25-30%-ով, իսկ վերին օղակինը՝ քաղաքապետինը, տեղակալներինը, վարչական շրջանների ղեկավարներինը՝ գրեթե կրկնակի: Այս մոտեցումը անընդունելի է՝ առաջին հերթին ուռճացման տեսանկյունից, որ այդպես էլ աշխատակազմի օպտիմալացում տեղի չունեցավ: Վերջապես այս ուռճացումը մեծ ֆինանսական բեռ է դառնալու քաղաքի վրա: Քաղաքն այլևս լինելու է աշխատավարձ վճարող մի մարմին»,- ընդգծեց նա:
Երևանի ավագանու անդամի դիտարկմամբ՝ ստացվում է, որ հարկատուները վճարելու են ոչ թե, որ տեսնեն բարեկարգ բակ կամ մանկապարտեզի վերանորոգում, այլ վճարելու են քաղաքապետ Հայկ Մարությանի ավելացրած 40 տոկոս աշխատակազմին:
«Նրանք կրկին այս կարևոր որոշումն արտահերթ ռեժիմով են բերում: Մեզ ուղարկվել է երեկ և, փաստորեն, չորեքշաբթի օրը դրվելու է քվեարկության: Հիմնավորումները թող իրենք ներկայացնեն, բայց ես արձանագրում եմ՝ քաղաքապետարանի բուն աշխատակազմի 40 տոկոսի աճ»,- ասաց նա և նշեց, որ շուտով իրենց տեսակետները կներկայացնեն համապարփակ կերպով:
«Սա պետք է կասեցվի, որովհետև աղետ է լինելու քաղաքի ֆինանսական վիճակի համար: Մենք կարծում ենք, որ աշխատավարձերի բարձրացումը պետք է տեղի ունենար հաստիքների օպտիմալացմանը զուգընթաց, բայց տեղի է ունեցել հակառակը: Անընդունելի կերպով միջինը և ցածրը վերին օղակների նկատմամբ բարձրացվել է անհամաչափորեն, դա տեղի է ունեցել աշխատակազմի թվի էական մեծացմամբ»,- նշեց Դավիթ Խաժակյանը:
Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանի՝ Tert.am-ին հայտնած այն տեղեկությանը, թե պարգևավճարների ֆոնդի գումարներն են ուղղվել աշխատավարձի ֆոնդ և դրա հաշվին են բարձրացել աշխատավարձերը, Խաժակյանն ասաց. «Քաղաքապետարանի բյուջեի նախագծով կրճատեցին կանաչապատման, տրանսպորտին և մի շարք այլ ոլորտներին ուղղված բյուջեները, և այդ գումարներն ուղղեցին պարգևավճարներին ֆոնդին, և պարգևավճարների ֆոնդը հասավ շուրջ 2 մլրդ դրամի:
Մենք այն ժամանակ դա քննադատեցինք, բայց դեռևս տեղ կար, որ եթե քաղաքապետարանը զգա, որ անհրաժեշտ ծախսեր կան, որոնք պետք է իրականացնեն և չեն հասցնում ֆինանսական տեսանկյունից, պարգևավճարների այդ բյուջեից կնվազեցնեն: Բայց հիմա, երբ դա դարձել է աշխատավարձերի ֆոնդի մաս, այլևս դա նվազեցնել հնարավոր չէ ու դա դառնում է ստաբիլ բեռ քաղաքի վրա: Հետևաբար այդ արդարացումը, թե պարգևավճարների ֆոնդից է տրվել, պետք է հասկանանք, որ իրականում դա եղել է կանաչապատման, վերելակային տնտեսության և շատ այլ ոլորտների բյուջեների նվազեցման հաշվին»:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել