Դեպորտա՞ցիա. Թուրքիայում աշխատող 70-100 հազար ՀՀ քաղաքացիները, հնարավոր է, արտաքսվեն. պատճառը հայտնի է
«Փաստ» թերթը գրում է.
«Տեղեկություններ կան, որ առաջիկայում Թուրքիայում բավականին լուրջ զարգացումներ են սպասվում՝ կապված ՀՀ քաղաքացիների զանգվածային դեպորտացիայի հետ։ Ինչպես հայտնի է, բավական մեծ թվով հայեր միգրացիոն աշխատանքի են մեկնում Թուրքիա, ի դեպ՝ աշխատանքները հաճախ սեզոնային չեն լինում, այլ տեւում են մի քանի տարի։
Թուրքիայի կողմից այս հարցով մի քանի անգամ ուղիղ տեքստով բարձրաձայնվել է, իսկ հիմա նման ընդգծված պետական քաղաքականության առաջնային պատճառներից մեկը 2018-ի հունիսին Սիրիա ուղարկված հայկական խաղաղապահ կորպուսի ուժերն են։
Նշենք, որ այս հարցը ՀՀ-ում նույնպես բավականին քննարկումների առիթ հանդիսացավ, մասնավորաբար նշվում էր, որ այդ ուժերն ուղարկվել էին «գաղտնի», խորհրդարանում ոչ մի քննարկում չի ծավալվել եւ այլն։
Եթե այս տեղեկությունները հաստատվեն, ապա առաջիկայում ՀՀ-ն եւս մեկ լուրջ խնդրի առջեւ կկանգնի՝ տարբեր հաշվարկներով 70-100 հազար ՀՀ քաղաքացի, ովքեր աշխատում են այնտեղ եւ գումար են ուղարկում Հայաստան, ստիպված են լինելու վերադառնալ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել