Այդ 50 հազար աշխատատեղից մոտ 10 հազարն է նոր աշխատատեղ, մնացածը նոր գրանցվածներն են
Մենք բոլոր ստեղծված աշխատատեղերի մասին չէ, որ գիտենք: Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ հավելելով, որ գիտեն միայն այնաշխատատեղերի մասին, երբ սեփականատերերը դիմել են կառավարությանը, ասել, որ մեզ արտոնություն տվեք այսքան աշխատատեղ կստեղծեմ, հետո հավետվություն ներկայացրել, որ այդ աշխատատեղերը ստեղծվել են:
«Տեսեք, մարդը դիմում է կառավարությանը եւ ասում՝ տվեք ինձ այս արտոնությունը եւ ես կստեղծեմ, օրինակ 600 աշխատատեղ 3 տարվա ընթացքում: Դա չի նշանակում, որ այդ աշխատատեղերը ստեղծվեիցն այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում: Նույնկերպ այսօր ստեղծվում են աշխատատեղեր, որովհետեւ կառավարությունը 2 տարի առաջ արտոնություն էր տվել եւ ծրագրի իրականացումն սկսվել էր 2 տարի առաջ: Այդ ծրագրերով 2018-ին ստեղծված աշխատատեղերը մի քանի հազար են»,-ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարծ 50 հազար նոր աշխատատեղերին, Տիգրան Խաչատրյանը նշեց, որ այդ թվի մեջ ներառված են նաեւ նախկինում գոյություն ունեցած, բայց նոր գրանցված աշխատատեղերը. «Վիճակագրությունը չի կարող տարբերել, թե այդ աշխատատեղը, որ գրանցվեց հարկայինում, դրանք այն աշխատատեղերն են, որ նո՞ր են ստեղծվել, թե՞ այն աշխատատեղերն էին, որ ինչ-որ ձեւով գոյություն ունեին, բայց հիմա ստվերից դուրս են եկել: մեր գնահատմամբ այդ 50 հազարից 1/5-ը (10 հազարը-խմբ) նոր աշխատատեղերն են եղել, մնացածը նոր գրանցվածներն են»:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել