Ավտոմեքենաների մաքսատուրքերը հունվարից չբարձրացնելու հարցը դեռ քննարկվում է
Ավտոմեքենանների մաքսատուրքերը 2020 թվականի հունվարի 1-ից բարձրացնել-չբարձրացնելու հարցը քննարկան փուլում է, դեռ որոշում չկա: Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:
«Բոլորս հույս ունենք, որ կա հնարավորություն: Հասկանալի է, որ ի սկզբանե մեզ տրված է եղել անցումային ժամանակաշրջան: Այսինքն դա բանակցությունների արդյունք է, որի մի կողմը մենք ենք: Հիմա խոսքը վերաբերում է վերաբանակցելուն: Եթե դա վերաբերեր Հայաստանի ներքին շուկային, ավելի կանխատեսելի կլիներ խնդրի ելքը, բայց դուք գիտեք, որ Հայաստանում մաքսազերծման գումարներն ավելի ցածր են, քան ԵՏՄ այլ երկրներում, դա պատճառ է դարձել, որ մեքենաները մաքսազերծվեն այստեղ, վաճառվեն այնտեղ»,-ասաց նախարարը:
Նրա խոսքով, ԵՏՄ որոշ երկրներում հայկական համարանիշներով մեքենաներն այնքան շատ են, որ այնտեղ սովորական քաղաքացիները հարց են տալիս՝ ինչու են Հայաստանում մաքսատուրքերը ցածր, որ այնտեղ են մեքենաները մաքսազերծվում. «Հիմա մենք պետք է բանակցությունների միջոցով պետք է կարողանանք հիմնավորել, թե ինչու դա պետք է այդպես լինի: Դժվար ելք է լինելու, բայց մենք փորձում ենք գտնել դրա հնարավորությունը, որ ՀՀ քաղաքացու շահերի տեսանկյունից ճիշտ լուծումներ գտնվեն»,-ասաց Տիգրան Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 1-ից երրորդ երկրներից Հայաստան ներկրվող ավտոմեքենաների մաքսատուրքերը կտրուկ բարձրանալու են, որը պայմանավորված է ԵՏՄ կարգավորումներով:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել