Շատ խանութներ հրաժարվում են 2 շաբաթվա ընթացքում հետ վերցնել գնված ապրանքը. Օրենքն այս առումով կխստացվի
Թեեւ օրենքի պահանջ է, որ ոչ պարենային ապրանքների վաճառքի դեպքում՝ գնորդ իրավունք ունի 2 շաբաթվա ընթացքում գնված ապրանքը վերադարձնել, շատ խանութներ պարզապես մերժում են այդ նորմի կիրառում՝ չարաշահելով քաղաքացիների իրազեկվածության պակասը: Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:
«Մենք օրենքի պարտադիր նորմ ենք դարձնելու, որ յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտ պարտավոր է քաղաքացու իրավունքների վերաբերյալ հասկանալի, պարզ տեղեկատվական թերթիկով երեւացող տեղում հայտարարի, որ պարտավոր է երկու շաբաթվա ընթացքում ապրանքի վերադարձը կամ փոխանակումն ապահովել, որ դա չդառնա հայեցողական կամայականության պատճառ: Առաջին հայացքից պարզ կարգավորում է, բայց հասունացած ու անհրաժեշտ է: շուտով դա ներկայացնելով ԱԺ, կստանանք մի կարգավորում, որ առօրյայում կպարզեցնի մեր քաղաքացիների կյանքը»,-ասաց Տիգրան Խաչատրյանը:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել