Ապրիլին ավտոմեքենաների ներմուծումն աճել է 119%-ով, դրանք կարող են մաքսազերծվել ՀՀ բոլոր մաքսատներում. ՊԵԿ փոխնախագահ
Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Շուշան Ներսիսյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ հաշվի առնելով ավտոմեքենաների ներմուծման տեմպերը, դրանք կարող են մաքսազերծվել Հանրապետության բոլոր մաքսատներում:
Նա, մասնավորապես, նշել է.
«2019թ-ի ապրիլին ներմուծվել է 9481 ավտոմեքենա: 2018թ-ի ապրիլին ներմուծվել էր 4324 ավտոմեքենա, ինչը նշանակում է, որ նախորդ ամիս արձանագրել ենք 119% աճ:
Հաշվի առնելով աճի տեմպերը, ուզում եմ հիշեցնել, որ կարող եք ձեր ավտոմեքենան մաքսազերծել հանրապետության ԲՈԼՈՐ մաքսատներում.
Արարատյան (Նորագավիթ)
Արեւմտյան (Կարգո տերմինալ)
Հարավային (Սիսիան)
Հյուսիսային (Գյումրի)
Արեւեյան (Վանաձոր)
Ինչպես նաեւ հիշեցնում եմ, որ Նորագավիթում հունվարից սկսած շաբաթ օրերը լրիվ աշխատանքայի օրեր են»:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել