«Մինչեւ չգան նշանը չդնեն, մենք այստեղից դուրս չենք գա. Տաքսու վարորդները փակել են Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկը
Տաքսու վարորդներն այս պահին փակել են Երեւանի Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկը. նրանք պահանջում են իրենց օրինական կանգառ տրամադրվի՝ այդ տարածքում կայանելու համար: Վարորդները հանդիպում են պահանջում Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանի հետ:
Նրանց խոսքով, իրենց ասել են, որ այդ տարածքում կանգառի նշան են տեղադրելու, սակայն մինչ օրս չեն տեղադրել, իսկ իրենց էլ հստակայական տուգանքներ են եկել՝ այդ վայրում կայանելու համար: Ակցիայի մասնակիցները պահանջում են հանել կայանումն արգելող նշանը, չեղարկել վարչական իրավախախտումների արձանագրումը:
«Մինչեւ չգան այստեղ կանգառի նշանը չդնեն, մենք այստեղից դուրս չենք գա»,-ասաց ցուցարար վարորդներից մեկը:
Ոստիկանության փոխգնդապետը բողոքի ակցիա իրականացնողներին ասաց, որ ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի անունից հայտնում է, որ ՃՈ պետի տեղակալը բոլորին սպասում է իր մոտ: Վարորդները հրաժարվում են բացել ճանապարհը: Նրանց մի մասը համաձայնեց գնալ, մյուսների մերժում են առաջարկը: Բողոքի ակցիան շարունակվում է:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել