Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար Ավելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամ ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Եթե կապացուցվի, որ Դավիթ Սանասարյանի գործի շրջանակում թույլ են տրվել կեղծիքներ, ես պատասխան կտամ դրա համար. Արթուր Վանեցյան

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը համաձայն չէ այն դիտարկումներին, թե Ազգային անվտանգության ծառայության և Պետական վերահսկողական ծառայության միջև կռիվ կա, քանի որ ՊՎԾ-ն միակ կառույցն է, որը կարող է ստուգել ԱԱԾ-ին:

«ՊՎԾ-ն կարող է ստուգել միայն մեր ֆինանսաբյուջետային մասը, ուրիշ ոչ մի մաս ստուգելու լիազորություն ՊՎԾ-ն չունի: Մեզ ստուգելու լիազորություն ունի գլխավոր դատախազությունը, նաև կարող է գործ հարուցվել ՀՔԾ-ում»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Վանեցյանը:

Վանեցյանը շեշտեց, որ ԱԱԾ-ն անում է իր աշխատանքը շատ մաքուր, թափանցիկ, օրենքի բոլոր կետերի պահպանմամբ:

«Եթե կլինի դեպք, երբ ԱԱԾ-ն ինչ-որ մի անձի նկատմամբ կիրականացնի ապօրինի հետապնդում, ես այդ օրը պատրաստ եմ պատասխան տալ, թե՛ օրենքի առջև, թե՛ հասարակության և բոլորի առջև: Հորդորում եմ բոլորին չփորձել արհեստական աղմուկ սարքել ԱԱԾ-ի շուրջ: ԱԱԾ-ն այս կարճ ժամանակահատվածում ձեռք է բերել շատ մեծ հեղինակություն հասարակության շրջանում, և որևէ մեկը իրավունք չունի ԱԱԾ-ի հետ խոսել շանտաժի լեզվով, կամ փորձել վախեցնել, որպեսզի մենք մեր գործառույթները չիրականացնենք»,- ասաց ԱԱԾ տնօրենը:

Վանեցյանը շեշտեց՝ անկախ նրանից մարդը զբաղեցնում է պաշտոն, հանդիսանում է այս կամ այն կուսակցության անդամ կամ ղեկավար, եթե հանցանք է գործել, պատասխան է տալու օրենքի առջև. «Եթե օրենքը խախտած չի լինի մարդը, անկախ նրանից՝ կլինի մեր համախոհը, թե «թշնամին», իրեն չենք կարող ենթարկել պատասխանատվության կամ հետապնդել»,- ասաց նա:

Վանեցյանը հավելեց, որ այն օրը, երբ կլինի նման դեպք, ինքը չի աշխատի ԱԱԾ-ում, ոչ էլ կկարողանա հասարակության և քաղաքացիների աչքերին պարզ նայել:

Հարցին՝ եթե Սանասարյանի մեղադրանքը չապացուցվի նա պատրա՞ստ է հրաժարվական տալ և հեռանալ, նա պատասխանեց. «Իսկ ինչո՞վ է տարբերվում Դավիթ Սանասարյանը ՀՀ այլ քաղաքացիներից: Դուք պատկերացնու՞մ եք՝ ինչքան մարդու է մեղադրանք առաջադրվում ԱԱԾ քննչական դեպարտամենտում, որը հետագայում նախաքննության ընթացքում չի հաստատվում»:

Վանեցյանն ընդգծեց. «Եթե կապացուցվի, որ Դավիթ Սանասարյանի գործի շրջանակում թույլ են տրվել կեղծիքներ, ապօրինություններ ԱԱԾ կողմից, ապա թույլ տվողը պատասխան կտա օրենքի առջև, իսկ ես՝ որպես ԱԱԾ տնօրեն, որի լիազորությունների մեջ է մտնում վերահսկել այդ մարդկանց գործողությունը, այդ ժամանակ պատասխան կտամ»:

Դիտարկմանն էլ, թե տեղեկություններ կան, որ ԱԱԾ-ում ՊՎԾ-ի գործով մեղադրյալ Սամվել Ադյանի հարցաքննության ժամանակ կոմպրոմատներ են կիրառվել, Վանեցյանն ասաց՝ այդ պնդումները հիմնավոր չեն, ինքը նման բաները չի ընդունում:

«Դրա համար գոյություն ունի երկու կառույց՝ Գլխավոր դատախազություն և ՀՔԾ: Այդ մարդիկ կարող են հանցագործության մասին հաղորդում ներկայացնել այդ մարմիններին, սակայն չեն ներկայացնում, որովհետև սուտ հաղորդության համար պատասխանատվության կենթարկվեն»,- ընդգծեց ԱԱԾ տնօրենը:

Ինչ վերաբերում է Սանասարյանի հայտարարությանը, թե Վանեցյանն ազդում է գործի վրա, վերջինս պատասխանեց. «Ես չեմ ազդում, ես՝ որպես հետաքննության մարմնի ղեկավար, ամբողջությամբ տիրապետում եմ գործի մանրամասներին»:

Հարցին էլ՝ կա՞ այդպիսի ապացույց, տեսանյութ, որտեղ Սանասարյանը կաշառք է վերցնում, նա պատասխանեց. «Չեմ կարծում, որ անդամահատության կարիք է լինելու»:

Հիշեցնենք, որ օրերս Դավիթ Սանասարյանն ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ այն լրատվամիջոցը, որը իր կաշառք վերցնելու վերաբերյալ տեսանյութ կհրապարակի, այդ լրատվամիջոցում «էքսկլյուզիվ» կկտրի ձեռքը: