Կառավարությունն արտոնություն տրամադրեց «Մանուկյան կոնյակի գործարան» ընկերությանը
Կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ ներդրումային ծրագրի շրջանակներում որոշում կայացրեց, որով «Մանուկյան կոնյակի գործարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2019 թվականի մայիսի 15-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով։
Հիմնական զեկուցող տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ ծրագիրն առաջարկում է Բալահովիտում ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխանող կոնյակի, գինու և մրգային օղիների գործարան:
«Ընդհանուր ներդրումների արժեքը 2.8 մլն դրամ է: Ընկերությունը երեք տարվա ընթացքում կստեղծի 37 նոր աշխատատեղ` 260 հազար դրամ միջին աշխատավարձով»,- ասաց նախարարը:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել