Դատարանը մերժեց դատական նիստը հետաձգել Մ. Գրիգորյանի ներկայությունն ապահովելու համար
ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանն այսօրվա դատական նիստին ներկա չէր: Ինչպես տեղեկացրեց նախագահող Մնացական Մարտիրոսյանը՝ Գրիգորյանը գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում, գրություն է ստացել նրա վատառողջ լինելու վերաբերյալ:
Դատական նիստին միջնորդություն էր ներկայացրել Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի փաստաբան Կարեն Քամալյանը: Նա միջնորդեց դատական նիստը հետաձգել՝ վատառողջ լինելու հիմքով: Պաշտպանական թիմը միացավ այս միջնորդությանը: Դատարանում քննարկվող հարցը կալանքի հիմնավոր լինելն-չլինելն էր: Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի մյուս պաշտպան Լևոն Բաղդասարյանը ևս միջնորդեց նիստը հետաձգել՝ հիմնավորելով, թե Մանվել Գրիգորյանը պետք է ներկա լինի նիստին, իր դիրքորոշումը հայտնելու համար: Մեղադրող կողմն առարկեց այս միջնորդության դեմ, ասելով, որ ամիսներ շարունակ քննվել է կալանքի հարցը, և Մանվել Գրիգորյանը այդ նիստերին չի մասնակցել և առարկություններ չի ունեցել:
Դատարանը նշեց, որ անձը իր պաշտպանների միջոցով իր կարծիքը արտահայտելու հնարավորությունից զրկված չէ և
Հիշեցնենք՝ 6-րդ գումարման Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության նախկին պատգամավորը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:
Ըստ մեղադրանքի` Գրիգորյանը կնոջ, որդու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող տարածքներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել