2018թ․-ին երկրում հանցագործությունների թիվն աճել է 11.2 տոկոսով. Արթուր Դավթյան
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ պետաիրավական հանձնաժողովում ներկայացնում է 2018թ․-ին ՀՀ-ում գրանցված հանցագործությունների վիճակագրությունը: Սա նրա տարեկան զեկույցն է, որում շեշտադրում է հանցագործությունների թվի աճը՝ շուրջ 11.2 տոկոս: Բայց սա պայմանավորում է ոչ թե կատարված հանցագործությունների աճով, այլ բացահայտման արդյունավետությամբ:
«Քանակական առումով աճել է, գրանցվել է 22 551 դեպք, որը 11.2 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Դրան զուգահեռ կրիմինոլոգիայի մեջ յուրաքանչյուր դեպքի թվի նվազումը գնահատվում է երկու ուղղություններով. լատենտայնության բարձր ցուցանիշ ունեցող ու չունեցող, կարող ենք խոսել հանցագործության պատճառների միտումների մասին: Հանցագործության վիճակի վատթարացման մասին չէ խոսքը, այլ քրեական մարմինների իրականացրած աշխատանքների արդյունավետության, որի շնորհիվ է հնարավոր լինում բացահայտել: 11.2 տոկոս աճի պայմաններում առաջին գործոնն այն է, որ 2018թ-ի ընթացքում բացահայտել ենք նախորդող ժամանակահատվածում կատարված հանցագործություններ՝ շուրջ 3000, որոնք կազմում են ընդհանուրի 16 տոկոսը: Մենք բազմապատիկներով աճ ենք ունեցել կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով՝ պաշտոնեական դիրքի յուրացումներ, չարաշահումներ, կաշառք ստանալու-տալու, միջնորդության, իշխանազանցության դեպքեր»,- ասել է Դավթյանը:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել