Աջափնյակի նախկին թաղապետի որդուն պատկանող սրճարանի ապամոնտաժումից հետո ՔՈ-ի հիմնադրին է նման արտոնություն տրվել. ահազանգ (լուսանկարներ)
Քաղաքացի Կարեն Գրիգորյանից Tert.am-ը նամակ է ստացել, որտեղ քաղաքացին ահազանգում է՝ Մարգարյան-Հալաբյան խաչմերուկում սրճարան կառուցելու արտոնություն է տրվել «Քաղաքացու որոշում» կուսակցության հիմնադիր անդամ Արթուր Ավագյանին: Քաղաքացին նաև իրականացվող շինարարության լուսանկարներն է փոխանցել:
Քաղաքացու նամակը և լուսանկարները ներկայացնում ենք ամբողջությամբ:
«Արմենիա բժշկական կենտրոնի հարևանությամբ գտնվող այգու տարածքում,
ավելի կոնկրետ Մարգարյան-Հալաբյան խաչմերուկում, տարիներ շարունակ գործում
էր մի բացօթյա սրճարան, որն ըստ խոսակցությունների պատկանում էր Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Արծրուն Խաչատրյանի որդուն:
Հետհեղափոխական շրջանում այդ սրճարանը ապամոնտաժվեց և որևէ մեկին թույլ
չտվեցին այդ հատվածում սրճարան կառուցել: Կից ներկայացված լուսանկարները, սակայն, փաստում են, որ այնուամենայնիվ, վերջին օրերին հայտնվել է ինչ-որ մեկը, ում տրվել է այդ հատվածում սրճարան կառուցելու արտոնություն և շինարարական աշխատանքներն այս պահին էլ լայն թափով ընթացքի մեջ են: Հավաստի աղբյուրները փոխանցեցին, որ այդ արտոնյալ անձը «Քաղաքացու որոշում» կուսակցության հիմնադիր անդամ Արթուր Ավագյանն է:
Հենց այս նոտայի վրա էլ ի հայտ է գալիս նույն կուսակցության անդամների կողմից վերջին օրերին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացված գործողությունների պատճառահետևանքային շղթան: Ստացվում է, որ մեկ անձի շահեր սպասարկելու մեջ ավելի հմուտ են հենց ՔՈ անդամները, ովքեր իրենց կուսակցության հիմնադիր անդամ Արթուր Ավագյանի շահերից ելնելով՝ թեկուզև անհեթեթ, բայց և այնպես ինչ-որ գործընթաց են փորձում սկսել:
Փաստերը համադրելով՝ կարելի այս ամենից հետևություն անել, որ այդ սրճարանը կառուցելու թույլատվությունն հենց այն գինն էր, ինչի համար վերջին օրերին փոթորիկ մեկ բաժակ ջրում սկզբունքով ակտիվացել են ՔՈ անդամները:
Ինչպես ասում են կրկեսը շարունակվում է: Առայժմ այսքանը»:
Երևանի քաղաքապետարանից Tert.am-ին հայտնեցին, որ կմեկնաբանեն ավելի ուշ՝ փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել