Այս տարի ավտոտրանսպորտով ընդհանուր բեռնափոխադրումները, անցած տարվա համեմատ, նվազել են 73.5 տոկոսով
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Պաշտոնական թվերով անգամ՝ այս տարվա առաջին երկու ամիսներին Հայաստանի տրանսպորտի գործունեության հետ կապված՝ լինի դա բեռնափոխադրումներ, թե ուղևորափոխադրումներ, անկում է արձանագրվել: Ընդհանուր բեռնափոխադրումները, անցած տարվա համեմատ, նվազել է 61.4 տոկոսով:
Ավտոտրանսպորտով ընդհանուր բեռնափոխադրումների անկումը կազմում է 73.5 տոկոս: Սակայն ավտոտրանսպորտով բեռնափոխադրումները ըստ նպատակի դիտարկելիս տեսնում ենք, որ արտահանումը աճել է 5.6 տոկոսով, ներմուծումը՝ 29.4 տոկոսով, իսկ ներհանրապետական բեռնափոխադրումները, հակառակը, նվազել են 82.7 տոկոսով: Մյուս կողմից՝ ընդհանուր ուղևորափոխադրումները նվազել են 0.9 տոկոսով:
Ի դեպ, ուշագրավն այն է, որ ինքնաթիռով ուղևորափոխադրումների ծավալը, անցած տարվա համեմատ, զգալի աճել է՝ կազմելով 74.6 տոկոսով, փոխարենը՝ ավտոմոբիլային ուղևորափոխադրումները նվազել են 3 տոկոսով»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել