Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար Ավելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամ ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Մամուլ

Հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները չեն համընկնում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների տրամաբանությանը

«168 ժամ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը կաշվից դուրս է գալիս՝ ցույց տալու, որ Ռուսաստանի հետ հարաբերություններն առավել քան լավ են։ Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում Երևանում հանդիպելով ՌԴ իր գործընկերոջ հետ՝ վարչապետը հայտարարեց, որ ի հեճուկս հոռետեսների, առաջիկայում դրանք ավելի են լավանալու. «Ես վստահ եմ, որ ի հեճուկս հոռետեսների՝ մեզ կհաջողվի մեր հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի»։

Այդպես կլինի՞, թե ոչ, ցույց կտա ժամանակը։ Ամեն դեպքում, ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի նման տպավորություն ստեղծել, այնպես չէ, որ այս պահին հայ-ռուսական հարաբերություններում ամեն ինչ հարթ է ընթանում։

Խոսքը վերաբերում է, մասնավորապես, տնտեսական հատվածին։ Որքան էլ թվում է, թե իշխանափոխությունից հետո այս ոլորտում արտառոց ոչինչ չի եղել, այնուհանդերձ իրականությունը բոլորովին այլ է։ Հայ-ռուսական տնտեսական հարաբերություններում պասիվացումը դժվար է թաքցնել։

Դա արտահայտվում է առաջին հերթին՝ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունների կրճատման տեսքով։ Այստեղ պասիվացում սկսեց դրսևորվել իշխանափոխությունից հետո։ Սակայն դա առավել քան խորացավ այս տարվա սկզբին։ Առևտուրը ոչ միայն դադարել է ավելանալ, այլև մի բան էլ կրճատվել է, ինչը վերջին երկու-երեք տարիների կտրվածքով արտառոց երևույթ է։

Պատկերացնելու համար ասենք, որ անցած տարվա սկզբին երկու երկրների միջև առևտրաշրջանառության աճը հասնում էր ընդհուպ մինչև 29 տոկոսի։

Իշխանափոխությունից հետ աճի տեմպն աստիճանաբար նվազեց և արդեն տարեվերջին կազմեց ընդամենը 11 տոկոս։

Արդեն ընթացիկ տարին մեկնարկեց առևտրաշրջանառությունների անկմամբ։ Ընդ որում, դա արտահայտվեց՝ ինչպես արտահանման, այնպես էլ՝ ներմուծման տեսքով։

Պաշտոնական տվյալներով, տարեսկզբի երկու ամիսներին Հայաստանից ռուսական շուկա է առաքվել 82,5 մլն դոլարի ապրանք։ Մատակարարումները 3,6 տոկոսով պակաս են եղել նախորդ տարվանից։

ԵԱՏՄ-ում Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն է, և առկա իրավիճակն իսկապես մտահոգիչ է։ Հատկապես որ, ռուսական շուկայի մատակարարումները որևէ կերպ կապված չեն հանքարդյունաբերության հետ, ինչը վերջին շրջանում դարձել է տնտեսական գործընթացներն արդարացնելու՝ իշխանությունների հիմնական կռվանը։

Պետք է ենթադրել, որ ռուսական շուկա արտահանման ծավալների նվազումն առաջին հերթին Հայաստանի տնտեսության մեջ տեղի ունեցող ոչ նպաստավոր զարգացումների հետևանք է։ Այդպես մտածելու համար, անշուշտ, բավարար հիմքեր կան։ Տարեսկզբին Հայաստանի տնտեսությունը և, հատկապես, արտահանելի հատվածը չի փայլում բարձր ակտիվությամբ։ Խոսքը, մասնավորապես, արդյունաբերության և գյուղատնտեսության մասին է։ Առաջինում` եռամսյակի արդյունքներով, արձանագրվել է ընդամենը 2 տոկոս աճ, երկրորդում` 0,2 տոկոս նվազում։

Չի բացառվում, որ վերստին սկսել են զգացնել տալ նաև արտահանման հետ կապված խոչընդոտները և ռուսական շուկայից թելադրված խնդիրները։ Որքան էլ տարօրինակ է, արտահանման նվազումն ուղեկցվել է նաև ներմուծման պասիվացմամբ։

Նման միտում հայ-ռուսական առևտրային հարաբերություններում սովորաբար նկատվում է ճգնաժամային փուլերում։ Այս անգամ կարծես իրավիճակն այդպիսին չէ, բայց ներմուծումը տարեսկզբին նվազել է 7 տոկոսով։ Ընդ որում, դա տեղի է ունեցել ներկրվող ռուսական գազի գնի բարձրացման պայմաններում։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարից կապույտ վառելիքը Հայաստանի համար թանկացել է 15 դոլարով, ինչը տարվա կտրվածքով ենթադրում է ներմուծման լրացուցիչ 30 մլն դոլարի աճ։

Ու չնայած երեք տարվա ընդմիջումից հետո տարեսկզբից ռուսական գազը Հայաստանին վաճառվում է 10 տոկոս բարձր գնով, այնուհանդերձ այս պահին հայ-ռուսական գազային հարաբերություններում անորոշ իրավիճակ է, չկա երկարաժամկետ պայմանագիր գազի մատակարարումների և գնի վերաբերյալ։ Նախորդ եռամյա պայմանագիրը, ինչը հնարավորություն տվեց ոչ միայն խուսափել ներմուծման թանկացումից, այլև գինը նույնիսկ նվազեց, ավարտվել է անցած տարվա վերջին։ Նորը դեռևս չի ստորագրվել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: