«ԱՅԲ»–ի երեխաներից ինչո՞վ ենք պակաս. ֆուտբոլի դաշտի խնդրով բունտ արած երեխաները դիմում են Վանեցյանին
Թբիլիսյան խճուղու 5 հասցեում գտնվող հանրակացարաններում, որտեղ հիմնականում բնակվում են մանկատան սաների կազմած ընտանիքներ, սոցիալական բունտ է հասունացել։ Շենքի երեխաները զրկվել են բակային պայմաններում ֆուտբոլ խաղալու հնարավորությունից. նրանք դժգոհում են շենքի վթարային վիճակից, աղբահանության անմխիթար վիճակից։ Խնդրի մասին NEWS.am–ին ահազանգել է շենքի բնակիչ 12–ամյա Դավիթ Հայրապետյանն, ով մտադիր է ապագայում լրագրող դառնալ։ Պատանուն միացել էին նաև հարակից շենքերի երեխաները, որոնք իրենց հերթին դժգոհում էին քաղաքային իշխանություններից։
Դավիթի խոսքով՝ այն հատվածը, որը մինչև վերջերս իրենց համար ծառայում էր որպես ֆուտբոլի դաշտ, այլևս պիտանի չէ, քանի որ բակի մեծերը խաղադաշտի կենտրոնում մեծ փոս են փորել և պատրաստվում են այնտեղ ծառ տնկել՝ այդ կերպ արգելելով նրանց այդ հատվածում ֆուտբոլ խաղալ։
Շենքի բակում կառուցված խաղահրապարակը, ըստ Դավիթի՝ ծառայում է միայն փոքրերին, մինչդեռ շենքի հարակից հատվածում մեծ տարածք կա, որը չի օգտագործվում։
Երեխաները, որպես օրինակ մատնանշում են Թբիլիսյան խճուղում գտնվող «ԱՅԲ» դպրոցի ֆուտբոլի դաշտը, որը, ըստ երեխաների, ծառայում է բացառապես հարուստների երեխաներին։
«Մենք էդքան փող չունենք, որ «ԱՅԲ» գնանք, բայց ուրիշներից ինչո՞վ ենք պակաս։ Տեսեք, թե «ԱՅԲ»-ում ի՞նչ ֆուտբոլի դաշտ են սարքել»,–դժգոհեցին երեխաները։
Դավիթ Հայրապետյանը նշեց, որ արդեն մի քանի օր է՝ ինտերնետային կայքերում փնտրում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հեռախոսահամարը, որպեսզի անձամբ զրուցի նրա հետ և խնդրի մասին տեղեկացնի քաղաքապետին։ Երեխաները միևնույն ժամանակ պահանջում են հանդիպում նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի հետ։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել