Փաշինյանի ազգականին կեղծ դիպլոմը ոչ թե որևէ բուհ է տվել, այլ ինքն է պատրաստել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան ազգային պարկ ՊՈԱԿ»-ի ինժեներ Մամիկոն Հովհաննիսյանի նկատմամբ:
Ինչպես հայտնի է, վերջինս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազգականն է: Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կեղծել):
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը պարզել է, որ Մ. Հովհաննիսյանին այդ դիպլոմը ոչ թե որևէ բուհ է տվել, այլ ինքն է անձամբ սարքել այն՝ կեղծելով ու ներկայացնելով ՊՈԱԿ-ին աշխատանքի ընդունվելու համար:
Նշենք, որ Մ. Հովհաննիսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել