ՀՀԿ-ն մարտավարական հնարքներ է կիրառում. Ե՞րբ կկիրառվի Սերժ Սարգսյանի «զենքը»
«Փաստ» թերթը գրում է.
«ՀՀԿ-ն, հայտնվելով արտախորհրդարանական կարգավիճակում, կես տարվա ընթացքում փորձում է մաքսիմալ վերադասավորվել: Այստեղ չեն էլ թաքցնում, որ կուսակցությունը վերակառուցման փուլում է, մասնավորաբար ակտիվացրել են աշխատանքները մարզային կառույցներում, ինչպես նաեւ ինտենսիվ համագործակցություն է պահպանվում ու զարգացվում արտասահմանյան գործընկերների ձեւաչափում:
«Փաստ» թերթի տվյալներով, ներկայումս առաջնային խնդիրը այս ընթացքում ունեցած կադրային կորուստներից առավելապես անցնցում դուրս գալն ու ընդհանուր քաղաքականությունը պահելն է:
Ի դեպ, մեր հավաստի տեղեկություններով, Սերժ Սարգսյանի՝ հրապարակային դաշտ վերադարձի խոսակցություններն այս փուլում ավելի շատ մարտավարական հնարք էին եւ իրականությանը չէին համապատասխանում. սա արվել էր հանրության ռեակցիաները ստուգելու, ինչպես նաեւ Սերժ Սարգսյանի հանրային խոսքի հանդեպ սպասումներ ձեւավորելու համար:
Այդ «զենքը», ըստ թերթի ՀՀԿ-ական աղբյուրի, կկիրառվի ավելի ուշ՝ պատեհ առիթով. մինչ այդ ընթանում է իշխանություններին «մաշեցնելու» մարտավարությունը: Ըստ ՀՀԿ-ականների, խնդիրը հեշտանում է նրանով, որ նախ՝ նրանք այս դաշտում մենակ չեն, ու արդյունքում արտախորհրդարանական ուժերին հաջողվում է որոշակի քաղաքական օրակարգ ձեւավորել, եւ վերջապես, ինչպես նշեց ՀՀԿ-ական մեր զրուցակիցը, իշխանություններն իրենք են իրենց ամենօրյա քայլերով նպաստում դրան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել