Պետք է պարզել ԵՏՄ-ում առեւտրի խոչընդոտների աճի պատճառները. Ռումաս
Եվրասիական տնտեսական միությունում պետք է պարզել առեւտրում խոչընդոտների աճի պատճառը, ասել է Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասն այսօր Եվրասիական միջկառավարական խորհրդի երեւանյան նիստում, տեղեկացրել են Բելառուսի կառավարության մամուլի ծառայությունում։
«Կարեւոր է բարձրացնել պատնեշների վերացման, ներքին շուկայում սահմանափակումների հանման աշխատանքի արդյունավետությունը։ Հարկավոր է պարզել առեւտրում խոչընդոտների աճի պատճառները, մանավանդ պատնեշները, որոնք համարվում են միության իրավունքի խախտում։ Որո՞նք են դրանք՝ մեր պայմանագրի անկատարությո՞ւնը, թե՞ առանձին անդամ պետությունների իրավական նիհիլիզմը»,- ասել է Սերգեյ Ռումասը։
Նրա կարծիքով՝ ԵՏՄ պայմանագրի հնգամյակի հոբելյանական տարեթվի նախաշեմին շատ կարեւոր է գնահատել կատարված աշխատանքի արդյունքները։ «Այդ ընթացքում քիչ բան չի արվել. ընդունվել են նորմատիվ ակտեր, որոնք ապահովել են ԵՏՄ գործունեության սկիզբը, կատարելագործում են իրենց աշխատանքը կառավարման եւ համակարգող մարմինները, կատարվել է երրորդ երկրների հետ «հնգյակի» տնտեսական հարաբերությունների ամրապնդման աշխատանքը»,- կարծում է Բելառուսի վարչապետը։ Միեւնույն ժամանակ, չպետք է մոռանալ նաեւ դեռ չլուծված մի շարք խնդիրների մասին, նշել է կառավարության ղեկավարը։
«Որպես Եվրասիական տնտեսական միության ստեղծման կարեւոր նպատակ նշված է անդամ պետությունների արդյունավետ ներքին շուկայի ձեւավորումը՝ բոլոր չորս ազատությունների ապահովմամբ։ Եվ այդ ճանապարհին մենք դեռ բարդ խնդիրներ ունենք լուծելու։ Դրանց թվում է մինչեւ 2025-ը գազի, նավթի եւ նավթամթերքների ընդհանուր շուկաների ձեւավորումը»,- նշել է Սերգեյ Ռումասը։ Նա հիշեցրել է, որ 2018-ի դեկտեմբերին պետությունների ղեկավարները ստորագրել են հռչակագիր Եվրասիական տնտեսական միությունում ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացման մասին։ Փաստաթուղթն ուղղված է ինտեգրացիոն գործընթացների զարգացման այնպիսի ուղղություններում, ինչպիսին են միության միասնական շուկայի առավելագույն արդյունավետության ապահովումը, գիտաարդյունաբերական եւ տեխնոլոգիական բեկման խթանումը, թվային տնտեսության իրականացումը։
«Արդի աշխարհում թվային տեխնոլոգիաների զարգացման մակարդակը վճռական դեր է խաղում երկրների մրցունակության հարցում եւ տնտեսական միություններում։ Այս առնչությամբ անհրաժեշտ է շարունակել ԵՏՄ իրավանորմատիվային բազայի զարգացման եւ անդամ պետությունների օրենսդրությունների ներդաշնակեցման աշխատանքը, օգտագործել միասնական թվային տարածքի ձեւավորման գործընթացը փոխադարձ ապրանքաշրջանառության ավելացման համար՝ էլեկտրոնայն առեւտրի ներդրմամբ»,- կարծում է Սերգեյ Ռումասը։ Բելառուսը աջակցում է համատեղ նախագծերի եւ ծրագրերի իրականացմանը, հանդես է գալիս հօգուտ տեղեկատվա-հեռահաղորդակցային տեխնոլոգիաների օգտագործման իշխանության սահմանամերձ փոխգործակցող մարմիններում, տնտեսվարող սուբյեկտներում եւ ֆիզիկական անձանց պարագայում։ Վերջերս բելառուսական կողմն առաջարկություն է ստացել Զարգացման եվրասիական բանկից՝ անդամ պետություններում կիրառելու նրանց ստեղծած հաշվարկային-քլիրինգային համակարգը ազգային արժույթով՝ առանց վճարում կատարելու եւ փոխանակման (առանց դոլարի օգտագործման), ներկրման մաքսատուրքերի հաշվարկի ժամանակ, ինչը կնպաստի ազգային արժույթների դերի բարձրացմանը ԵՏՄ փոխադարձ հաշվարկներում, ազգային արժույթների շուկաների զարգացմանը եւ տնտեսությունների ապադոլարայնացմանը։
Սերգեյ Ռումասը Հայաստանին հաջողություն է մաղթել ընթացիկ տարում ԵՏՄ մարմիններում նախագահողի պաշտոնում։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել