Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար Ավելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամ ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

ՀՔԾ–ն պարտավոր էր առերես հարցաքննել Սիլվա Համբարձումյանին եւ Արմեն Գեւորգյանին. Փաստաբան

Մարտի Մեկի գործով սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու մեջ մեղադրվող Հայաստանի նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի փաստաբանը ծանոթացել է Գեւորգյանի վերաբերյալ քրեական գործի ողջ նյութերին եւ հանգել այն հետեւության, որ քրեական գործով չի հիմնավորվել Արմեն Գեւորգյանին առաջադրված մեղադրանքը եւ նրա առնչությունը իրեն վերագրվող հանցավոր արարքների կատարման մեջ։

NEWS.am–ի հետ զրույցում Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ գործի ամբողջական նյութերին ծանոթանալուց հետո էլ պաշտպանական կողմի դիրքորոշումը չի փոխվել։


Անդրադառնալով Արմեն Գեւորգյանին վերագրվող՝ Սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու դրվագին, փաստաբանն ասաց.

«Վարույթն իրականացնող մարմինն օժանդակությունը կապում է Արմեն Գեւորգյանի կողմից ՍԴ նախկին անդամ Վալերի Պոոսյանի վրա ազդեցություն գործադրելու հետ, ըստ որի՝ Վալերի Պողոսյանն իբրեւ պետք է մասնակցեր Լեւեոն Տեր–Պետրոսյանի կողմից ներկայացված դիմումի քննությանը եւ դեմ քվեարկեր, մինչդեռ պաշտպանի խոսքով՝ Վալերի Պողոսյանը չի մասնակցել դիմումի քննությանը հիվանդության պատճառով, ինչը հաստատել է նաև Պողոսյանն իր տված ցուցմունքում»,–ասաց նա։

Պաշտպանը նկատեց, որ Գեւորգյանին առաջադրված մեղադրանքի որոշման մեջ որոշակիացված չէ, թե իր պաշտպանյալն ի՞նչ այլ գործողություններով է օժանդակել Ռոբերտ Քոչարյանին Սահմանադրական կարգը տապալելու հարցում։

«Եթե մի դեպքում օժանդակելու դրվագը որոշակիացված է, ապա այս դեպքում պաշտպանական կողմի համար անորոշ է, թե որոնք են այլ գործողությունները։ Մենք ուզում ենք հասկանալ, թե Արմեն Գեւորգյանն իր պաշտոնում կոնկրետ ի՞նչ գործողություններ է կատարել, որոնք վարույթն իրականացնող մարմինը գնահատել է, որպես սահմանդրական կարգի տապալմանն օժանդակել»,–ասաց նա ՝ընդգծելով որ մեղադրանքի որոշումն այս մասով հստակեցված չէ։

Իսկ ինչ վերաբերվում է Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ կաշառք ստանալու դրվագին, Էրիկ Ալեքսանյանն ասաց.

«Կաշառքի դրվագով ընդամենը Սիլվա Համբարձումյանի ցուցմունքն է, այլ անձանց ցուցմունքներ առկա չեն, գործի նախաքննության ընթացքում Սիլվա Համբարձումյանը մոտ 5 ցուցմունք է տվել, որոնք բոլորն էլ իրարամերժ են, մեկը մյուսին հակասում են, եւ այդ ապացույցները որեւէ արժանահավատության հիմք չեն ստեղծում»,–ասաց նա։

Փաստաբանը նաեւ նշեց, որ գործի նախաքննության ընթացքում առերեսում չի եղել իր պաշտպանյալի եւ Սիլվա Համբարձումյանի միջեւ, մինչդեռ ըստ պաշտպանի՝ վարույթն իրականացնող մարմինը պետք է ապահովեր մեղադրյալի՝ հակընդեմ հարցման իրավունքը։

«Թեեւ մենք դատարանում կարող ենք օգտվել այդ իրավունքից, սակայն գործի լրիվության եւ օբյեկտիվության տեսանկյունից նախաքննական մարմինն ուղղակի պարտավոր էր առերես հարցաքննել Սիլվա Համբարձումյանին ու Արմեն Գեւորգյանին»,–ասաց նա։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Արմեն Գեւորգյանը 2006 թվականի փետրվարից մինչեւ 2008 թվականի ապրիլի 21-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խոչընդոտներ վերացնելու եւ ցուցումներ տալու եղանակով օժանդակել է ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ տապալելու ՀՀ սահմանադրական կարգը։ Բացի այդ, Արմեն Գեւորգյանը, հանդիսանալով պետական մարմնում մշտապես կազմակերպչական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից ու տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վճարելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008թ․ ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309․000․000 ՀՀ դրամին համարժեք 1․000․000 ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաեւ նույն ժամանակ թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը՝ օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վերաբերյալ քրեական գորն արդեն ուղարկվել է դատարան եւ մակագրվել դատավոր Վարդան Գրիգորյանին։