Հայաստանում թափառող շներին կշարունակեն կրակել
Թող աշխարհն իմանա, որ Հայաստանում հասարակությունը դեմ է կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքին։ Այս մասին տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնության պահպանության մշտական հանձնաժողովի նիստում ապրիլի 30-ին, «Կենդանական աշխարհի մասին» օրենքում լրացումներ մտցնելու օրինագծի քննարկման ժամանակ, ասել է դրա հեղինակ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։
Պատգամավորի խոսքով՝ Երեւանում մասնավոր կազմակերպությունները, որոնք պետք է լուծեին թփառող շների խնդիրը, ըստ էության, իրականացրել են նրանց ոչնչացում կրակելու միջոցով, ինչն անթույլատրելի է։ «Մեզ մոտ՝ մայրաքաղաքում, շներին կարող են կրակել, իսկ փորոտիքը դեն նետել աղբի կողքին կամ թողնել բակերում, որտեղ երեխաներ են խաղում»,- ասել է Ուրիխանյանը։
Թափառող շների խնդրի լուծման համար խորհրդարանականը առաջարկել է օգտագործել այլ միջոցներ, մասնավորապես՝ ստերջացումը։ Շներին կրակելը, նրա հավաստմամբ, անհանգստացրել է հասարակության լայն հատվածին, փորձագետներին, այն քաղաքացիներին, որոնք իրենք շուն են պահում։
Այսպիսով, Տիգրան Ուրիխանյանը առաջարկել է օրենսդրական մակարդակով արգելել թափառող շների ոչնչացումը կրակելու միջոցով եւ դաժան վերաբերմունքը նրանց հանդեպ։
Չնայած պատգամավորի փաստարկներին՝ օրինագիծը դրական եզրակացություն չստացավ հանձնաժողովի կողմից։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել