Փորձում եմ հասկանալ, թե էս քամին որտեղից է գալիս. Սանասարյանն իր դեմ հարուցված գործի մասին
Երբ այս պրոցեսն ավարտվի, ես իմ գնահատականը կտամ՝ ճնշում կա, թե չէ: Այդ մասին այսօր՝ ապրիլի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՎԾ պետի պաշտոնը զբաղեցրած (պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցվել է) Դավիթ Սանասարյանը:
«Ես էլ շատ բաներ փորձում եմ հասկանալ՝ ինչ ջրեր են հոսում, ինչի համար է այս ամենն ինչն արվում», - ասաց նա, նշելով, որ հիմնավոր կասկածներ ունի, սակայն առայժմ դրանք չի հայտարարի։
«Ես էլ կորած մարդ չեմ, ինձ շատ ինֆորմացիաներ են հասնում տարբեր տեղերից, վերլուծում եմ, փորձում եմ հասկանլ, թե էս քամին որտեղից է գալիս», - ասաց նա։
Հարցին, թե առանց վարչապետին զեկուցելու իրեն մեղադրանք կառաջադվեր, Սանասարյանը չպատասխանեց, փոխարնն արձագանքեց փաստաբան Արսեն Սարդարյանը՝ ասելով, որ այն դիրքորոշումը, որ այսօր հայտնում է վարչապետը, կիսում է նաև Դավիթ Սանասարյանը. «Օրենքի առջև բոլորը պետք է լինեն հավասար, բոլորի գործերը պետք է քննվեն նույն ստանդարտներով»:
Փաստաբանն ընդգծեց՝ հստակ երևում է վարչապետի պատգամը՝ ինքն այս գործերին չի խառնվում. «Այն, որ պարոն Սանասարյանն իր ընկերն է, դա չի կարող դեր խաղալ։ Բայց ինչ մտավախություն կա, ոնց որ թե իրավապահ մարմինները սխալ են հասկացել, այնպես են հասկացել, որ եթե պաշտոնյայի վերաբերյալ կա ինչ-որ հաղորդում՝ առանց հասկանալու, առանց իրավական վերուլուծության ենթարկելու, առանց փաստերը համադրելու, առանց պաշտպանական կողմին լսելու պետք է մեղադրանք առաջադրել, ֆիքսել ու դա պետք է դառնա դատական ակտ, այսպիսի մտավախություն կա ինձ մոտ»:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել