ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը հարցաքննվել է «Մարտի 1-ի» գործով
«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը հարցաքննվել է «Մարտի 1-ի» գործով: Նա պատմել է. «Հիշում եմ, որ ինձ զեկուցել էին, որ սկզբում ցուցարարների ղեկավարների հետ համաձայնություն է ձեռք բերվել, որ ցույցը տեղափոխեն Մատենադարան, իսկ ոստիկանության ստորաբաժանումները հետ էին, սակայն հրաժարվել են ցույցը տեղափոխել Մատենադարան: Այդ ժամանակ ես հանձնարարել եմ Սաշա Աֆյանին զրուցել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ եւ համոզել նրան, որ գա Իտալիայի դեսպանատան մոտ եւ ժողովրդին հանդարտեցնի, սակայն ինձ զեկուցեցին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է գալ»:
Մյուս ուշագրավ հակադրությունը նախկին ոստիկանապետի տված ցուցմունքներում այն է, որ քննիչի հարցին, թե նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հայտնել է, որ 2008 թվականի մարտի 1-ին ոստիկանության ուժերն օպերատիվորեն տեղաբաշխելու նպատակով Հայկ Հարությունյանի խնդրանքով ՀՀ ՊՆ կողմից լրացուցիչ միավոր մեքենաներ են ներգրավվել, Հարությունյանը պատասխանել է. «Չեմ հիշում նման դեպք, որ ես Միքայել Հարությունյանից տրանսպորտային միջոցներ խնդրեմ: Նշեմ նաեւ, որ ոստիկանությունը անհատների հետ ուներ կնքված պայմանագրեր 10-ից ավելի մարդատար «Իկարուս» ավտոբուսների վարձակալության համար. կարիքը չկար ՊՆ-ից միջոց խնդրելու»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել