Աշխատանքից ազատված «Երեւանի թիվ 1» տուն-ինտերնատի տնօրենը դատարանում հաղթել է Մանե Թանդիլյանին
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն ապրիլի 26-ին բավարարել է «Երեւանի թիվ 1» տուն-ինտերնատի նախկին տնօրեն Վահան Զուրաբյանի հայցն ընդդեմ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության՝ ի դեմս նախկին նախարար Մանե Թանդիլյանի։ Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից։
Նախարարության երկարամյա նախկին պաշտոնյան դատարանից պահանջում էր անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու մասին Թանդիլյանի որոշումը, վերականգնել աշխատանքի եւ վճարել հարկադիր պարապուրդը։
Երեւան քաղաքի դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանի վճռել է՝ անվավեր ճանաչվել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար (նախկին) Մանե Թանդիլյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամանը եւ Վահան Զուրաբյանին վերականգնել նախկին աշխատանքում։
Ինչպես նաեւ պարտավորեցնել «Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար Վահան Հարությունի Զուրաբյանին վճարել հատուցում նրա միջին աշխատավարձի չափով` սկսած 2018 թ. հոկտեմբերի 10–ից մինչեւ աշխատանքում փաստացի վերականգնելու օրը։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել