«Սպայկա»–ի տնօրենին կալանքի տակ պահելը տնտեսական լուրջ ճգնաժամ կարող է առաջացնել. Արսեն Սարդարյան
«Սպայկա» ընկերության հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորումն ուժի մեջ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը Ղազարյանի փաստաբանները որակում են, որպես գործարարից գումար կորզելու մեխանիզմ։
«Պաշտպանական կողմն ասում է՝ կա ենթադրյալ չվճարված հարկ եւ այդ հաշվարկն իրականացվել է վարույթն իրականացնող մարմնի կողմից կազմված տեղեկանքի հիման վրա, որն ուղարկվել է փորձագետների, որոնք էլ ընդամենը ասել են, թե թվերն իրար ճիշտ են գումարած, թե՞ ոչ»,–ասաց նա՝ նշելով, որ փաստաբանական թիմն ընդգրկված չի եղել այդ գործընթացում, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել է նաեւ Դավիթ Ղազարյանը։
Փաստաբանը նկատեց, որ պաշտպանական կողմի՝ փորձաքննությանը մասնակցելու եւ իրենց ֆինանսիստ մասնագետների դիրքորոշումը ներկայացնելու ցանկությունը նախաքննական մարմինը որակում է որպես քննությանը խոչընդոտելու փորձ, մինչդեռ Սարդարյանի պնդմամբ՝ Ղազարյանի կողմից քննությանը խոչընդոտելու որեւէ տվյալ նախաքննական մարմինը չի ներակայացրել՝ հիմնվելով ենթադրությունների վրա։
Ըստ փաստաբանի՝ նախաքննական մարմնի միակ պատճառաբանությունն այն է, որ ընկերության ղեկավարը հեղինակավոր անձ է, եւ նրա հեղինակությունը կարող է ազդել քննության վրա։
«Եկեք Սահմանադրությամբ ամրագրենք, որ ազատության երաշխիքները մեր երկրի հեղինակավոր անձանց համար չեն գործում, այսինքն անձը պետք է հեղինակազուրկ լինի, որ նրա ազատության իրավունքն ապահովվի»,–ասաց նա։
Արսեն Սարդարյանի կարծիքով՝ Ղազարյանին կալանքի տակ պահելը տնտեսական լուրջ ճգնաժամ կարող է առաջացնել.
«Ղազարյանը «Սպայկա» ընկերության միակ հիմնադիրն է. նա իր բիզնեսը ստեղծել է երկար տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ, եւ գործընկերները ճանաչում են նրան եւ նրա հետ են աշխատում, նրան կալանքի տակ պահելը կարող է ծանր հետեւանանքներ առաջացնել՝ հաշվի առնելով «Սպայկայի» դերը գյուղմթերքի արտահանման եւ տնտեսության մեջ»,–ասաց նա՝ նշելով, որ Ղազարյանի գործում առկա է նաեւ հանրային շահ։
Փաստաբանի խոսքով՝ ներկայումս «Սպայկա»–ի գործունեությունը էլեկտրոնային եղանակով վերահսկվում է ՊԵԿ–ի կողմից, այսինքն բոլոր գործառույթներն իրականացվում են ՊԵԿ–ի անմիջական հղսկողության ներքո։
Սարդարյանը նկատեց, որ Դավիթ Ղազարյանին կալանքի տակ պահելը դարձել է ինքնանպատակ, գործարարը մեղադրանք առաջադրելուց հետո վստահությունը կորցրել է եւ ցանկություն էլ չունի ցուցմունք տալու։
Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ՊԵԿ քննչական վարչության քննիչի միջնորդությունը եւ «Սպայկա» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ երկամսյա կալանքի որոշում կայացրել։ Վերանքնիչ քրեկան դատարանի դատավոր Մհեր Արղամանյանը ապրիլի 30–ին ուժի մեջ թողեց այս որոշումը՝ մերժելով պաշտպանական կողմի բողոքն ու գրավի վերաբերյալ միջնորդությունը։
2019 թ. ապրիլի 4-ին Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով hարկ, տուրք կամ պարտադիր այլ վճար չկատարելը):
Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7.036.666.312 ՀՀ դրամ մաքսատուրք եւ հարկ։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել