Երաշխավորվել են վերապատրաստող 7 կազմակերպություն. ԿԳՆ
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունանը հրաման է ստորագրել` «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու նպատակով վերապատրաստում իրականացնող կազմակերպություններին երաշխավորելու մասին»: Այս մասին հայտնում են նախարարության լրատվական բաժնից:
Հրամանի համար հիմք է հանդիսացել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ վերապատրաստում իրականացնող կազմակերպությունների ընտրության նպատակով ստաղծված մրցութային հանձնաժողովի եզրակացությունը:
Մրցույթին մասնակցելու համար դիմել էր 7 կազմակերպություն, որոնք բոլորը հաղթահարել են մրցութային շեմը եւ ստացել վերապատրաստում իրականացնելու իրավունք. «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ, «Երեւանի Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոց» ՊՈԱԿ, «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամ, «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ, «Կրթություն առանց սահմանի» ՀԿ, «Հույս եւ ապագա» երեխաների աջակցության եւ զարգացման բարեգործական ՀԿ, «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա ՀԿ:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել