Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար Ավելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամ ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Մամուլ

Եթե պատերազմ սկսվի, ռուսները դուրս կգան Արաքս․ մենք թքած ունենք ձեզ վրա, մենք մեր խնդիրներն ենք լուծելու. Ս. Տարասով

«Ժամանակ» թերթը գրում է.

«Մոսկվայում ապրիլի 15-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կազմակերպած Լավրով-Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից հետո ադրբեջանական և հայկական կողմերը շարունակում են հակասական հայտարարություններ անել ընթացող բանակցությունների բովանդակության մասին։ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե կողմերը քննարկում են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցը 2016 թվականին Ռուսաստանի կողմից արված առաջարկների հիման վրա։


Պաշտոնական Երևանը, սակայն, ասում է, որ մասնավորապես Մոսկվայի վերջին հանդիպմանը քննարկված բոլոր թեմաները արտացոլված են երեք արտգործնախարարների և համանախագահների համատեղ հայտարարության մեջ։ Իսկ ըստ այդ հայտարարության՝ հանդիպման մասնակիցները քննարկել են իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում, ինչպես նաև հումանիտար ոլորտում փոխգործակցության հեռանկարները։ Ինչ վերաբերում է բուն հիմնախնդրի կարգավորման կամ հանգուցալուծման բովանդակային կետերին՝ նշվում է, որ «տեղի է ունեցել մտքերի հանգամանալի փոխանակում կարգավորման հիմնարար հարցերի շուրջ»։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի խոսքերով՝ ներկայումս կարգավորման որևէ ծրագրի հիման վրա բանակցություններ չեն ընթանում, քննարկումները բովանդակային հարցերի շուրջ շարունակում են ընթանալ «միմյանց դիրքորոշումներին ծանոթանալու, պարզաբանելու ու հստակեցնելու տիրույթում»: Բայց Մամեդյարովն այնպես է ներկայացրել Մոսկվայի բանակցությունները, թե կողմերը քննարկել են կարգավորմանը վերաբերող շատ կոնկրետ խնդիրներ. «Օրինակ, Հայաստանը բարձրացնում է կարգավիճակի ու անվտանգության հետ կապված հարցեր, մենք առաջին հերթին բարձրացնում ենք օկուպացված տարածքներից հայկական զորքերը դուրս բերելու և հարկադրաբար հեռացած մարդկանց վերադարձի հարցերը: Այս չորս հարցերի շուրջ մենք բազմակողմանի քննարկումներ ունեցանք: Կարծում եմ՝ համաձայնեցինք շարունակել քննարկումները»։

Ապրիլի 24-ին լրագրողների խնդրանքով այս թեմային և, մասնավորապես, այսպես կոչված՝ «Լավրովի պլան»-ին վերաբերող հարցին անդրադարձել է նաև Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ասելով, թե «որևէ փաստաթուղթ մենք այս պահին, այսօր չենք քննարկում»։

Թեմայի շուրջ «Ժամանակը» զրուցել է Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովի հետ։

– Պարոն Տարասով, Մամեդյարովն ասում է, թե այսօր սեղանին դրված են 2016 թ. ռուսական առաջարկները, հայկական կողմը հերքում է, իսկ Լավրովը ո՛չ հաստատեց, ո՛չ էլ հերքեց այս տեղեկությունը։ Ո՞վ է ի վերջո ստում։

– Նախ, բանակցությունները փակ են, և կան որոշակի պարտավորություններ՝ չհրապարակելու տեղեկությունը։ Հակամարտող կողմերը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները միշտ հանդես են եկել հակասական հայտարարություններով։ Համատեղ հայտարարությունները շատ քիչ են։ Մնացականյանն իր մեկնաբանությունն է ներկայացնում, իսկ Մամեդյարովը առաջինը տեղեկության արտահոսք կազմակերպեց՝ հայտարարելով, թե իբր քննարկվում է 2016 թվականի տարբերակը, բայց ի՞նչ տարբերակ է դա, այն նախագիծը, որը ստացել է «Լավրովի պլան» անվանո՞ւմը. այն բնության մեջ գոյություն չունի, քանի որ Ռուսաստանի արտգործնախարարությունը պաշտոնապես հերքել է դա։ Իսկ ամերիկացի համանախագահը հայտարարեց, թե «սեղանին դրված առաջարկների համալիրը, որը կարելի է պայմանականորեն կոչել «Լավրովի պլան», բայց դա «Լավրովի պլան» չէ, պարզապես մենք ենք այդ աշխատանքային անվանումը տվել դրան»։ Այսինքն՝ սա, կարծես, իսկական «աբրակադաբրա» լինի։ Սա՝ առաջինը։

Երկրորդը, միջնորդներն ըստ երևույթին փորձում են պարզել երկու կողմերի դիրքորոշումները։ Բայց քանի՞ անգամ են հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահները՝ սկսած 1994 թվականից, ինչքա՞ն կարելի է ուսումնասիրել նրանց դիրքորոշումները։ Ընդհանրապես բանակցային ողջ գործընթացի հիմքում ընկած են ընդամենը 5-6 բազային փաստաթղթեր, բայց ամբողջ խնդիրն այն է, որ կողմերը չեն մշակել ընդհանուր հայեցակարգային ապարատ։ Եթե այս հասկացությունը թարգմանենք ավելի հասկանալի լեզվի՝ սա, կոպիտ ասած, նշանակում է, որ եթե մենք երկուսով նայում ենք պատուհանին, ես ասում եմ, որ սա պատուհան է, իսկ դուք ասում եք՝ սա դուռ է, ապա մենք երբեք համաձայնության չենք հասնի։ Եվ այսօր հրապարակայնորեն այսպիսի շիզոֆրենիկ դիրքորոշում է արտահայտվում։

Այդուհանդերձ, փորձառու դիվանագետները հասկանում են, որ բանակցությունները շարունակվում են, նրանք խոսում են ինչ-որ բանի մասին։ Փաստ է այն, որ Մնացականյանը և Մամեդյարովը հանդիպում են։ Փաստ է այն, որ հանդիպում են նաև Փաշինյանն ու Ալիևը։ Նշանակում է՝ կա բանակցությունների առարկա, բայց այն խնամքով թաքցվում է, և բոլորս էլ հասկանում ենք, որ եթե չլիներ քննարկման կոնկրետ առարկա՝ բանակցություններ տեղի չէին ունենա։ Ի՞նչ կա այս ամենի ետևում՝ ոչ ոք չգիտի, այդ թվում նաև ես...

– Իսկ Վիեննայի գագաթնաժողովից անմիջապես հետո Մոսկվայում արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու նպատակը ո՞րն էր։ Ռուսաստանն ուզում է ցույց տալ, որ ի՞նքն է «առաջին ջութակը» Մինսկի խմբում, թե՞ մյուս համանախագահներն էլ հավանություն էին տվել այդ հանդիպմանը։

– Մինսկի խմբում համանախագահող մյուս երկու երկրների նախագահները՝ Մակրոնը և Թրամփը, թքած ունեն Ղարաբաղի վրա, նրանք չեն զբաղվում այս հարցով, քանի որ Ղարաբաղը շատ հեռու է իրենցից։ Իսկ Պուտինը զբաղվում է, քանի որ այն մոտ է մեզ։ Եթե պատերազմը Մերձավոր Արևելքից տեղափոխվի Հարավային Կովկաս, դա ուղղակիորեն կազդի ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև Ռուսաստանի վրա։ Մենք պետք է կանխենք իրադարձությունների նման ընթացքը։ Սա է հարցը։ Երկրորդը, Ռուսաստանի համար մեծ հաշվով միևնույն է՝ ում կպատկանի Ղարաբաղը, Հայաստանի՞ն, թե՞ Ադրբեջանին։ Մենք չենք պատրաստվում գրավել Ստեփանակերտը և միացնել Ռուսաստանին։

– Այստեղից էլ հարց՝ հաշվի առնելով արտգործնախարար Լավրովի այս վերջին ակտիվությունը՝ կարո՞ղ ենք ասել, որ Ռուսաստանը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ։

– Հայաստանի և Ադրբեջանի համար Մոսկվայի դիրքորոշման վտանգը կայանում է հետևյալում՝ եթե կողմերը չկարողանան համաձայնության հասնել, և եթե հարավից, հատկապես Իրանից ապակայունացման վտանգ ստեղծվի և դա սկսի ազդել Անդրկովկասի վրա Արաքս գետի երկայնքով, ապա այդ պարագայում ռուսները դուրս կգան Արաքս՝ չնայած Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությանը, և չեն պաշտպանի ո՛չ ադրբեջանցիներին, ո՛չ հայերին, նրանք կպաշտպանեն միայն իրենց և իրենց ազգային շահերը։ Եվ այս գործոնը զսպում է բոլորին։ Ռուսներն ասում են՝ համաձայնության հասեք, պայմանավորվեք, մենք պայման չենք թելադրում։ Բայց եթե համաձայնության չհասնեք, և մեր քթի տակ պատերազմ սկսվի՝ այդ պատերազմը վտանգավոր է մեզ համար, և մենք թքած ունենք ձեզ վրա, մենք մեր խնդիրներն ենք լուծելու»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: