ԱԱԾ–ի պահանջով Ալեքսանդր Սարգսյանը վերադարձել է Հայաստան
ՀՀ երրոդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ առանձնապես խոշոր չափերի խարդախության համար մեղադրվող Ալեքսանդր Սարգսյանը վերադարձել է Հայաստան։ ԱԱԾ մամլո խոսնակ Սամսոն Գալստյանը NEWS.am–ին տեղեկացրեց, որ Սարգսյանը Հայաստան է վերադարձել նախաքննական մարմնի պահանջով՝ քննչական գործողություններին մասնակցելու համար։
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել՝ չհեռանալու մասին ստորագրությունը։ 2019թ. մարտին, սակայն, հայտնի դարձավ, որ գործը քննող քննիչը թույլ է տվել Սարգսյանին լքել ՀՀ տարածքը։
Նշենք, որ ներկայումս տարբեր քրեական գործեր են քննվում նաեւ Ալեքսանդր Սարգսյանի երկու որդիների, ինչպես նաև Սերժ Սարգսյանի մյուս եղբոր՝ Լևոն Սարգսյանի եւ նրա զավակների մասով։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել