Երգի պետական թատրոնը նոր տնօրեն ունի
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Սարգսյանը։ Factor.am-ի հետ զրույցում Արմեն Սարգսյանը հաստատեց Երգի պետական թատրոնի տնօրենի պաշտոնում նշանակվելու մասին լուրը։ «Այսօր եմ նշանակվել։ Ժամանակավոր պաշտոնակատար եմ լինելու։ Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանն այս պահին երկրում չէ։ Երբ կվերադառնա, տնօրենի մրցույթ կհայտարարենք»,- նշեց Արմեն Սարգսյանը։ Երգի պետական թատրոնի նախկին տնօրեն Արթուր Ասատրյանի պաշտոնավարման ժամկետը, Արմեն Սարգսյանի խոսքով, մեկ ամսից ավարտվում էր։ «Ժամկետի ավարտվելուց բացի, պարոն Ասատրյանն առողջական խնդիր ունի և բուժման նպատակով այս պահին գտնվում է ԱՄՆ-ում»,- ընդգծեց Արմեն Սարգսյանը։ Երգի պետական թատրոնի նորանշանակ տնօրենը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ թեպետ երաժշտական կրթություն չունի, այնուամենայնիվ արդեն տասը տարի է արվեստի ոլորտում է ու պատրաստ է կատարել տնօրենի պարտականությունները։ «Աշխատելու եմ։ Բոլորի հետ լավ հարաբերությունների մեջ եմ, ներառյալ՝ Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանւ։ Եթե ինձ այս պաշտոնում չտեսնեի, չէի համաձայնի»,- նշեց Արմեն Սարգսյանը։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել