Զիդանը քննադատել է «Ռեալի» ֆուտբոլիստներին
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում «Ռայո Վալյեկանոյից» կրած պարտությունը նվազագույն հաշվով: Արքայական ակումբը Պրիմերայում «Ռայո Վալյեկանոյին» նախորդ անգամ պարտվել էր 22 տարի առաջ՝ 1997-ի փետրվարին (0:1):
«Խաղի առաջին րոպեից մինչեւ վերջինը թիմը զրո էր խաղադաշտում: «Ռեալն» ընդհանրապես չէր խաղում, ես զայրացած եմ: Մենք ունենք վատ իմիջ, իսկ ես պատասխանատու եմ դրա համար: Այս ելույթի համար պետք է ներողություն խնդրենք մեր երկրպագուներից:
Չեմ զղջում, որ վերադարձել եմ այս աշխատանքին, այլ հակառակը: Պետք է հաղթահարել այս բարդ պահերը, սակայն այսպես խաղալ չի կարելի:
Կցանկանայի, որ այս մրցաշրջանը հնարավորինս շուտ ավարտվեր: Դեռ ունենք 3 հանդիպում եւ չենք կարող մրցաշրջանն ավարտել այս ձեւով: Պետք է հարգենք ֆուտբոլն ու այս ակումբը:
Միշտ պաշտպանել եմ իմ խաղացողներն, սակայն ոչ այս անգամ: Իրավիճակն այսպիսին է. այսպես խաղալ չի կարելի: Սակայն դա միայն նրանց մեղքով չէ, ես նույնպես կրում եմ պատասխանատվություն, քանի որ ինքս եմ ընտրում կազմն ու խաղացողներին պատրաստում հանդիպմանը: Այս խաղում մեր ծրագիրը չաշխատեց»,- Զիդանի խոսքը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ դա «Ռեալի» 10-րդ պարտությունն էր Իսպանիայի ընթացիկ առաջնությունում: Նախորդ անգամ մադրիդյան ակումբի հետ նման բան տեղի ունեցել էր 10 տարի առաջ՝ 2008/09 մրցաշրջանում:
Չնայած այս պարտությանն՝ Արքայական ակումբն այս տուրի արդյունքում 65 միավորով ապահովեց երրորդ տեղն ու Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր: Առաջնության ավարտից 3 տուր առաջ երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոն» ունի 74 միավոր, իսկ չեմպիոնի տիտղոսն ապահոված «Բարսելոնան»՝ 83:
Այս տուրում պարտություն էին կրել նաեւ 4-5-րդ տեղերը բաժանող «Խետաֆեն» ու «Սեւիլիան», որոնք ունեն 55-ական միավոր:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...