Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար Ավելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամ ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

«Խոպանչի» ամուսինը տարիներ շարունակ խոշտանգել և հոգեկան տառապանք է պատճառել կնոջն ու երկու անչափահաս դստրերին

 

1in.am-ը գրում է․

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Շանթ Մ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Գոռ Շահբազյանի նախագահությամբ:

36-ամյա Շանթ Մ.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով:

Ըստ դատական ակտի՝ Շանթ Մ.-ն 2006 թվականին ամուսնացել է Երևանի բնակչուհի Համեստ (անունը փոխված է) Հ.-ի հետ: Ամուսնության երկրորդ ամսից սկսած՝ Շանթը, ըստ դատական ակտի, «դրսևորել է անբարյացակամ վերաբերմունք կնոջ նկատմամբ»:

Նրանք սկզբում բնակվել են Գեղարքունիքի մարզում, ապա տեղափոխվել են Կոտայքի մարզ: Սակայն բնակության վայրի փոփոխությունը չի նպաստել ամուսնու կողմից կնոջ նկատմամբ վերաբերմունքի դրական փոփոխությանը՝ Շանթ Մ.-ն շարունակել է մինչև 2016 թվականի դեկտեմբեր ամիսը «անհիմն պատճառներով՝ տարբեր պատրվակներ ստեղծելով՝ վիճաբանել կնոջ հետ», վեճերի ընթացքում Շանթը կնոջը պարբերաբար ծեծի է ենթարկել՝ դիտավորությամբ նրան պատճառելով ուժեղ ցավ ու հոգեկան տառապանք:

Ըստ դատական ակտի՝ 2008-2009 թվականներից սկսած՝ Շանթ Մ.-ն, շարունակել է իր հանցավոր վարքագիծը, ընտանիքի հանդեպ դրսևորել է անբարյացակամ վերաբերմունք և, հաշվի առնելով, որ կինն ու երկու անչափահաս դուստրերը բնակության այլ վայր ու գնալու տեղ չունեն, իրենից նյութական կախվածության մեջ են, պարբերաբար ծեծել է ոչ միայն կնոջը, այլ նաև անչափահաս դուստրերին, ինչպես նաև նրանց «հոգեկան տառապանքն ավելի ուժեղ դարձնելու նպատակով» կնոջը պարբերաբար ծեծել ու խոշտանգել է երեխաների ներկայությամբ:

Այս գործով տուժող են ճանաչվել ինչպես Շանթի կինը, այնպես էլ երկու անչափահաս դուստրերը: Նրանց մայրը ոչ միայն տուժող է, այլև՝ անչափահաս տուժողների օրինական ներկայացուցիչ: Երեխաներին նույնպես խոշտանգելու հանգամանքն ի հայտ է եկել գործի քննության ընթացքում:

Քրեական գործը հարուցվել է 2017 թվականի մարտի 11-ին՝ Շանթ Մ.-ի կողմից կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու, նրան ծեծի ենթարկելու մեղադրանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով: Սակայն գործի քննության ընթացքում մեղադրանքն ընդլայնվել ու խստացվել է: 2018 թվականի հունիսի 28-ին Շանթ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել կնոջն ու անչափահաս դուստրերին խոշտանգելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով: Երկու անչափահաս աղջիկները մոր հետ միասին ճանաչվել են որպես տուժող:

Նախաքննության ընթացքում Շանթ Մ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել մեղսագրված արարքների համար, սակայն դատարանում մեղավոր է ճանաչել լիովին, միջնորդել է գործը քննել արագացված կարգով:

Մեղադրող դատախազը միջնորդության դեմ չի առարկել, իսկ տուժող և անչափահաս տուժողների օրինական ներկայացուցիչ Համեստ Հ.-ն ու նրա ներկայացուցիչ փաստաբանը առարկել են ամբաստանյալի միջնորդության դեմ՝ պնդելով, որ գործը քննվի ընդհանուր կարգով ու հարցաքննվեն բոլոր վկաները:

Դատարանն արձանագրել է, որ Շանթ Մ.-ի մեղադրանքի հիմքում դրվել են տուժողի ցուցմունքներն ու այլ ապացույցներ, որոնք նույնական են տուժողի ցուցմունքներին՝ նման պայմաններում «տուժող կողմի մոտ գործի փաստական հանգամանքների դեմ փաստարկված առարկություն լինել չի կարող»:

Դատարանն արձանագրել է, որ արագացված դատաքննության դեմ տուժողի առարկությունների հիմքում դրվող փաստական հանգամանքները պետք է ողջամտորեն վերաբերեն տուժողի՝ արդար դատաքննության իրավունքի պաշտպանությանը կամ վկայեն տուժողի այլ իրավունքների ու օրինական շահերի վտանգման մասին:

Դատարանը եկել է եզրահանգման, որ արագացված դատաքննության դեմ տուժողի ու նրա ներկայացուցչի առարկությունները հիմնավոր չեն, և այդ պայմաններում ամբաստանյալի՝ արագացված կարգի կիրառմամբ դատաքննություն անցկացնելու իրավունքի սահմանափակումն անթույլատրելի է:

Դատարանի գնահատմամբ՝ տվյալ քրեական գործը արագացված կարգով քննելու դեպքում չեն վտանգվում տուժողի օրինական շահերը, չի խախտվում տուժողի՝ «արդարության բոլոր պահանջների պահպանմամբ» գործի քննության իրավունքը:

Դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալ Շանթ Մ.-ն դրական բնութագիր ունի, նախկինում դատված չի եղել, թեև չունի հիմնական աշխատանք, բայց «ամեն տարի պարբերաբար մեկնել է արտագնա աշխատանքի, գումար է վաստակել ու այդ կերպ հոգացել է ընտանիքի ապրուստը»:

Դատարանն արձանագրել է, որ պատիժ նշանակելու պահին ամբաստանյալի խնամքին մինչև 14 տարեկան անչափահաս երեխա առկա չէ, քանի որ քրեական գործով ձեռք բերված տվյալներով՝ գործով տուժող ճանաչված անչափահաս երեխաները «բնակվում են իրենց մոր, ոչ թե ամբաստանյալի հետ»:

Դատարանն արձանագրել է նաև, որ դատական քննության ընթացքում դատարան չեն ներկայացվել փաստական տվյալներ, դատական ակտ կամ իրավասու մարմնի կողմից կազմված փաստաթղթեր, որ ամբաստանյալի նկատմամբ սահմանված է երեխաներին ապրուստի միջոցներ, այդ թվում՝ալիմենտ վճարելու պարտավորություն: Հետևաբար, անչափահաս երեխաներ ունենալու հանգամանքը տվյալ դեպքում չի գնահատվել որպես ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք:

Տարակուսելի կլիներ, իհարկե, եթե անչափահաս երեխաների խոշտանգման համար մեղադրվող տղամարդու պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք դիտվեր հենց նրա կողմից խոշտանգվող երեխաների առկայությունը…

Դատարանը Շանթ Մ.-ին մեղավոր է ճանաչել կնոջն ու անչափահաս երեխաներին խոշտանգելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով, ու դատապարտել է 4 տարի ազատազրկման:

Շանթ Մ.-ի նկատմամբ կիրառվել է Համաներման ակտի համապատասխան դրույթը, և նա ազատվել է պատժի կրումից:

Գործով քաղաքացիական հայցի պահանջ չի ներկայացվել, դատարանն այդ հարցը համարել է լուծված:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել գործով տուժող և անչափահաս տուժողների օրինական ներկայացուցիչ Համեստ Հ.-ն՝ խնդրելով բեկանել դատավճիռը, գործն ուղարկել ընդհանուր իրավասության դատարան՝ ընդհանուր կարգով նոր քննության, կամ՝ դատավճիռը բեկանել ու փոփոխել պատժի մասով՝ Շանթ Մ.-ի նկատմամբ նշանակել ավելի խիստ պատիժ: