Գիտնականներ.․ Որն է ուրախության էլիքսիրը
Տորոնտոյի համալսարանի գիտնականները ապացուցել են, որ ուրախության էլիքսիրը սեքսն է։ Այս մասին գրում է Die Welt–ը։
Մի խումբ գիտնականներ երեք հետազոտություն է անցկացրել, փորձելով հայտնաբերել սեռական ակտերի հաճախության ու լավ տրամադրության կապը։ Առաջինին մասնակցել է 74 զույգ, երկրորդին ու երրորդին՝ 164 զույգ։ Փորձի մասնակիցներն անհրաժեշտ տեղեկությունները հատուկ օրագրերի մեջ են գրի առել։
Ստացված արդյունքների հիման վրա գիտնականները եզրակացրել են, որ սեքսի դրական ազդեցության գլխավոր պատճառն այն է, որ այն ուժգնացնում է զուգընկերների համակրանքն ու կապվածությունը։
Ընդ որում սեռական մերձեցման հաճախությունը կարեւոր է։ Զույգերը, որոնք շաբաթական մեկ անգամ սեքսով են զբաղվում, ավելի երջանիկ են, քան նրանք, որոնք ամսական մեկ անգամ են սեքսով զբաղվում։ Ընդ որում չարաշահումը նույնպես ցանկալի արդյունք չի ապահովում՝ ամեն օր սեքսով զբաղվողները որեւէ առավելություն չեն ստանում։
Ինչ վերաբերում է փողին, կանադացի մասնագետները վստահ են, որ այն բարերար պայմաններ է ստեղծում հաճախակի ու հարմարավետ սեքսի համար, բայց փողն ինքնին այնքան էլ կարեւոր չէ ընտանեկան երջանկության համար։


















































Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել