Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար Ավելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամ ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

«Այսօր ՀՀ իշխանությունը բանակցում է «Տարածքներ` խոստումների դիմաց» բանաձևով». Դավիթ Շահնազարյան

«Ես կարող եմ ասել, որ ավելացնելու ոչինչ չունեմ այն ամենին, ինչ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի մասին ասել եմ: Ես երբեք չեմ ասել, որ Փաշինյանը շատ վատ բաներ է անում, ես ասել եմ` արդեն արել է: Նախորդ իշխանությունները մինչև ապրիլյան պատերազմը հասել էին նրան, որ քննարկվում էր բացառապես շփման գծում միջոցառումների հարցը: Ինչ էր անում նախորդ իշխանությունը. Միջազգային տարրեր էր մտցնում այսօրվա շփման գծի երկայնքով: Փորձ էր արվում միջազգայնացնել շփման գիծը: Այս գնահատականը ես երբեք չեմ տվել»,- Livenews.am-ի եթերում հայտարարեց քաղաքագետ Դավիթ Շահնազարյանը` պատասխանելով Արցախի հարցի կարգավորման շուրջ եղած գործընթացների վերաբերյալ հարցին:

Վերջինս ասաց, որ դեռևս սեպտեմբերին ինքն ահազանգ հնչեցրեց, որ այս օրակարգը դուրս է եկել: Սա ոչնչացվեց, ինչը հայկական կողմի համար մեծագույն կորուստ էր, իսկ Ադրբեջանի համար` մեծագույն նվեր:

Բացի դրանից, ըստ էության 2011թ. հետո միջազգային հանրությունը շատ ինտենսիվ զբաղվում էր հակամարտության վերահսկողությամբ կամ կառավարմամբ, և առաջին հերթին` եռանախագահող երկրները, միջազգային կազմակերպությունները, ԵԱՀԿ-ն:

«Երբ Դուշանբեում Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվեցին, նրանք ոչ միայն մերժեցին և ըստ էության օրակարգից հանեցին զինադադարի հիմքը, 2 պայմանագրերը, այլև ըստ էության միջազգային հանրությանն ասացին` մենք երկուսով կվերահսկենք իրավիճակը: Եվ, ըստ էության, առանց մեծ դիմադրության եռանախագահողները դա ընդունեցին և վերջին հայտարարությունների մեջ շեշտում են այդ մասին: Այսինքն` միանգամից իրականացավ Ադրբեջանի մյուս երազանքը` միջազգային վերահսկողության վերացումը: Սա Հայաստանի մյուս մեծագույնև անշրջելի կորուստն էր»,- ասել է ԱԱԾ նախկին տնօրենը:

Իսկ ինչ վերաբերում է նրան, որ պահպանվում է նշված պայմանավորվածությունը, քաղաքագետը նշեց, որ դա արվում է մի քանի նպատակներով, որ ավարտին հասցնեն Նախիջևանի տարածքում վերցրած մի քանի հազար քառակուսի մետր տարածքում ենթակառուցվածքների շինարարությունը, շփման գծի ողջ երկայնքով հարձակողական նպատակների համար բլուրների կառուցումը:

Բանախոսը նշեց, որ, թեև վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ բանակցություններն իր կետից է սկսում, բայց մինչ այժմ չի հստակեցրել, թե որն է այդ կետը, իսկ իրականում նա բանակցում է այն փաստաթղթի շուրջ, որը Սերժ Սարգսյանը 2016թ. մերժել է և ասել, որ սա բանակցելու նյութ չէ:

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այսօր Հայաստանի իշխանությունը բանակցում է «Տարածքներ` խոստումների դիմաց» բանաձևով»,- փաստել է Դ. Շահնազարյանը:

Նրա կարծիքով` չի կարելի անընդհատ թութակի պես կրկնել «խաղաղություն» բառը` Արևմուտքի որոշ պացիֆիստական կազմակերպությունների համակրանքը շահելու համար: Խաղաղությունը շատ բարձր արժեք է, բայց դրանից շատ ավելի բարձր արժեքներ կան` Արցախի ազատությունն ու պետականությունը: Վարչապետը պետք է բացատրի, թե ինչ գնով է հաստատվելու խաղաղություն, որովհետև կապիտուլյացիաներից հետո էլ է խաղաղություն հաստատվում:

«Ըստ երևույթին հասկանալով, որ շատ ծանր վիճակի մեջ է հայտնվել, Փաշինյանն ասաց` հոս ես չեմ հարց լուծողը, ողջ հայությունը պետք է հարցը լուծի: Հիմա դիմում եմ անձամբ Փաշինյանին` հայ ժողովուրդն այդ հարցը վաղուց լուծել է: Այդ հարցի վերաբերյալ հայության տեսակետն իմանալու համար Փաշինյանին առաջարկում եմ այցելել Եռաբլուր»,- ասել է Դավիթ Շահնազարյանը:

Վերջինիս կարծիքով` Փաշինյանի այդ հայտարարությունը քաղաքական նոնսենս է և պոպուլիզմի գագաթնակետը: Քաղաքական գործիչը պետք է ներկայացնի իր տեսակետը և ստանա կամ չստանա ժողովրդի հավանությունը: Նորմալ հասարակարգում սա քաղաքական գործչի համար ինքնասպանություն է: Հայությունը հաջողությամբ 90-ականների պատերազմն է ավարտել, ապահովել է Արցախի անվտանգությունը, քառօրյա պատերազմով տապալել է ահավոր ծրագրեր, ինչը մեծագույն նվաճում է:

«Սա գերագույն անպատասխանատվություն է: Նա արդեն հասկանում է` ինչքան վատ բաներ է արել, և ինչքան վատ վիճակի մեջ է ինքը հայտնվել, դրա համար սկսել է իր կողմից չարդարացված պացիֆիզմ, խաղաղություն շահարկել, և այլն… Երկար ժամանակ է, մենք բանակցային գործընթացից ինֆորմացիա ստանում ենք կամ Բաքվից, կամ Մոսկվայից: Հետո էլ այստեղից մուննաթ են գալիս, թե ինչի են Մամեդյարովը կամ Լավրովը բացահայտել: Բայց դա իրենք են որոշում, չէ՞: Դուք հայտարարության մեջ գրել եք միայն հումանիտար կամ մի քանի այլ հարցերը ու այնտեղ ասել եք, որ, եթե համատեղ հայտարարություն ենք անում, մենք չգրենք, որ բովանդակային քննարկումներ ենք արել տարածքներ հանձնելու վերաբերյալ. իրենք դա ասել են, բացահայտել են»,- նշել է ԱԱԾ նախկին տնօրենը:

Փորձառու քաղաքական գործիչը ծիծաղելի է համարում այն, որ, երբ Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի հայտարարությունից հետո Ռուսաստանի նրա գործընկերը հայտարարում է, որ ինքն ավելացնելու բան չունի, մեր արտաքին գերատեսչությունը հարձակվում է Մամեդյարովի վրա:

Նա կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցում ԱՄՆ-ի և Ռուսաստանի շահերի բախում կա, և պատահական չէ, որ կրկին Մամեդյարովից իմացանք, որ ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումն ԱՄՆ-ում է տեղի ունենալու: Սա մեր իշխանությունների վատ աշխատանքի արդյունքն է, և կրկին պատահական չէ, որ դեռ ոչ մի կողմը սրան չի արձագանքել` համաձա՞յն են, թե՞ ոչ: Ըստ երևույթին, յուրաքանչյուրը մտածում է` թող առաջինը մյուս կողմը մերժի:

168 ժամ