Մեդվեդևն այսօր կժամանի Երևան. նա կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ապրիլի 29-ին երկօրյա այցով կժամանի Երևան, որտեղ տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, հայտնում է eadaily.com-ը:
ՌԴ կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Պիխոդկոն լրագրողներին հայտնել է, որ նիստը կայանալու է ապրիլի 30-ին: Այն կլինի ընթացիկ տարում արդեն երկրորդը. նախորդը կայացել էր փետրվարին՝ Ղազախստանում:
Պաշտոնյան մանրամասնել է, որ Երևանում Մեդվեդևը հանդիպումներ կունենա ԵԱՏՄ շրջանակում գործընկերների հետ:
Վաղվա նիստի ժամանակ մասնակիցները կքննարկեն ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը, Միության ամրապնդմանը, միասնական շուկաների ձևավորմանը, համագործակցության ոլորտային ուղղությանների զարգացմանն առնչվող հարցեր:
Նախատեսված է առանձնահատուկ ուշադրություն հատկացնել ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացմանը: Նիստի մասնակիցները կարծիքներ կփոխանակեն ԵԱՏՄ շրջանակում ինտերնետային առևտրի զարգացման հեռանկարների շուրջ, կհաստատեն արտատնտեսական գործունեության կարգավորման համակարգում միասնական պատուհանի ազգային մեխնաիզմի էտալոնային մոդելը:
Հիշեցնենք, որ 2019թ. Հայաստանը ստանձնել է ԵԱՏՄ նախագահությունը:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել