Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար Ավելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամ ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Ծաղկաձորի ճոպանուղին տարիներ շարունակ թաքցրել է հարկերը. Վնասը կազմել է ավելի քան 476 մլն դրամ. Քրգործ է հարուցվել

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից կատարված մեծածավալ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ «Ծաղկաձորի Ճոպանուղու (Ճոպանուղի) վերակառուցման նպատակով ՀՀ կառավարության 22.04.2004թ. թիվ 679-Ա որոշմամբ «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» ՓԲԸ-ի ակտիվների կազմից առանձնացվել են Ճոպանուղու առաջին, երկրորդ եւ երրորդ կայանները, եւ հանձնվել ՀՀ ԿԱ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեին, որն էլ իր հերթին նշված գույքը նվիրաբերության պայմանագրով պետության անունից նվիրաբերել է «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միությանը (ՀԱՕԿ)՝ վերջինիս կամ նրա հիմնադրած առեւտրային կազմակերպության կողմից մինչեւ 2005թ. դեկտեմբերի 31-ը Ճոպանուղին վերակառուցելու եւ շահագործելու պայմանով:

Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ շինարարությունից հետո 2005թ. մարտի 1-ին կնքված պայմանագրով ՀԱՕԿ-ը Ճոպանուղին հավատարմագրային կառավարման է հանձնել սահմանփակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ 2005-2008թթ., իսկ 2008թ. դեկտեմբերի 15-ին կնքված պայմանագրով՝ 2009թ.-ից մինչ օրս՝ մեկ այլ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության:


Ճոպանուղին շահագործող ընկերությունների կողմից 2005-2017թթ. հարկային մարմիններին ներկայացված տվյալների համաձայն՝ Ճոպանուղու տարեկան շրջանառությունը կազմել է 3-60 մլն դրամ կամ նշված տարեթվերին ընդհանուր շուրջ 496 մլն ՀՀ դրամ: Մինչդեռ միայն 2018թ. Ճոպանուղու շրջանառությունը կազմել է 537 մլն ՀՀ դրամ կամ շուրջ 40 մլն ՀՀ դրամով ավել, քան անցած 12 տարիները միասին վերցրած:

Վճարված հարկերը 2005-2017թթ. կազմել են տարեկան 1-20 մլն ՀՀ դրամ կամ նշված տարեթվերին ընդհանուր շուրջ 148 մլն ՀՀ դրամ: Մինչդեռ միայն 2018թ. վճարվել է շուրջ 240 մլն ՀՀ դրամ հարկ, այսինքն՝ շուրջ 90 մլն ՀՀ դրամով ավել, քան անցած 12 տարիները միասին վերցրած:

Պարզվել է նաեւ, որ 2005-2018թթ. շահագործման ընթացքում Ճոպանուղու օգտագործած տարեկան էլեկտրաէներգիայի քանակները համադրելի են, իսկ շեղումը չի գերազանցում 25 տոկոսը:

Օրինակ, երբ 2018թ. Ճոպանուղու տարեկան շրջանառությունը կազմել է 537 մլն ՀՀ դրամ, իսկ վճարված հարկը՝ շուրջ 240 մլն ՀՀ դրամ, ծախսվել է 615.430 կվտ/ժ էլ.էներգիա, այսինքն ավելի քիչ, քան 2008թ., երբ շրջանառությունը կազմել է 56 մլն ՀՀ դրամ, վճարված հարկը՝ շուրջ 17 մլն ՀՀ դրամ, իսկ ծախսած էլ.էներգիան՝ 657.574 կվտ/ժ:

Ընդ որում պարզվել է նաեւ, որ Ճոպանուղին շահագործվել է բացառապես ուղեւորների առկայության դեպքում:

Ուսումնասիրությունների շրջանակներում ՀՀ ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունից ստացված տեղեկատվության եւ պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկի համաձայն՝ Ճոպանուղին շահագործող ընկերության կողմից 2008-2016թթ. հարկային մարմին ներկայացված շահութահարկի հաշվարկներով պակաս են ցույց տրվել եւ իրավահարաբերության ձեւավորման պահին գործած «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մաս «ա» կետով սահմանված կարգով չեն հաշվարկվել ծառայությունների մատուցումից իրացումից հասույթները՝ շուրջ 1 մլրդ. 985 մլն. 273 հազ. ՀՀ դրամի չափով, հարկվող օբյեկտները (շահույթները) պակաս են ցույց տրվել շուրջ 397 մլն. 054 հազ. ՀՀ դրամի չափով, որից պակաս հաշվարկված շահութահարկի գումարը կազմում է 79 մլն.410 հազ. ՀՀ դրամ:

Իրավահարաբերության ձեւավորման պահին գործած «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ, 23-րդ հոդվածներով սահմանված կարգով չեն հաշվարկվել նաեւ բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարները, որոնք 2008-2016թթ. համար կազմում են 397 մլն. 054 հազ. ՀՀ դրամ:

Հարկերը չվճարելու արդյունքում պետությանը պատճառվել է ընդհանուր շուրջ 476 մլն. 465 հազ. ՀՀ դրամի վնաս, որից 397 մլն. 054 հազ. ՀՀ դրամը՝ ԱԱՀ-ի գծով, իսկ 79 մլն. 410 հազ. ՀՀ դրամը՝ շահութահարկի գծով:

Բացի այդ, ՀԱՕԿ-ի եւ Ճոպանուղին շահագործող ընկերության միջեւ 15.12.2008թ. կնքված Ճոպանուղու հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն՝ ՀԱՕԿ-ի զուտ շահույթը կազմում է Ճոպանուղու օգտագործման արդյունքում ստացված զուտ շահույթի 50 տոկոսը, իսկ շահույթի մյուս 50 տոկոսը անցնում է շահագործող կազմակերպությանը:

Եթե հաշվի առնենք, որ ընկերության կողմից հարկվող օբյեկտները (շահույթները) պակաս են ցույց տրվել շուրջ 397 մլն. 054 հազ. ՀՀ դրամի չափով, հետեւաբար նշված գումարի 50 տոկոսի՝ առնվազն 198 մլն. 527 հազ ՀՀ դրամի չափով էլ ընկերության պատասխանատու անձանց կողմից պակաս շահույթ է փոխանցվել ՀԱՕԿ-ին՝ վերջինիս պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնասներ:

ՈՒսումնասիրությունների արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու, ինչպես նաեւ՝ 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով սեփականատիրոջը կամ գույքի այլ տիրապետողին առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությանը: