«Փաշինյան-Ալիև հանդիպման մասին խոսելը վաղ է». ՀՀ արտգործնախարար
ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ադրբեջանական մամուլում շրջանառվող լուրերին, որ առաջիկայում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, նշեց, որ հանդիպումներ պետք է տեղի ունենան, քանի որ գործընթացը չպետք է կանգ առնի և կշարունակվի։
«Հանդիպումներ տեղի են ունեցել տարբեր մայրաքաղաքներում, ներառյալ՝ համանախագահող երկրների մայրաքաղաքներում։ Որոշ քննարկումներ մենք ունեցել ենք, նախագծել ենք, թե հաջորդ քայլն ինչպես ենք իրականացնելու, ինչպես և որտեղ է լինելու, բայց հրավիրող կողմն իր համար կորոշի, կհստակեցնի հանդիպման վայրը, ժամկետները։ Երբ հյուրընկալող կողմը մեզ կհրավիրի, այդ ժամանակ էլ հստակ կարող են հայտարարություն անել»,- ասաց արտգործնախարարը։
Ինչ վերաբերում է Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպմանը, Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ այդ մասին դեռևս վաղ է խոսել, քանի որ մարտի 29-ին երկու երկրների ղեկավարները հանդիպել էին, որի ընթացքում եղել է համաձայնությունների շրջանակ կամ ուղղորդիչ պայմանավորվածություններ, որոնց վրա էլ ապրիլի 15-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ աշխատել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները։
Լրագրողների հարցին՝ այս տարի նախատեսվա՞ծ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան, Զ. Մնացականյանը դրական պատասխան տվեց։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար