Ինչո՞ւ Փաշինյանը չի մասնակցում Պեկինի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային համաժողովին
Այսօր Պեկինում մեկնարկած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային երկրորդ համաժողովին Հայաստանը ներկայացնում է Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, նաև Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը։ Այս մասին 168.am-ին տեղեկացրեցին ՀՀ արտգործնախարարությունից:
Չինաստանի նախաձեռնած այս նախագիծը ենթադրում է ավելի քան 1 տրիլիոն ԱՄՆ դոլար ներդրումներ, որի հիմնական նպատակն է՝ ստեղծել Եվրոպան Ասիային կապող ժամանակակից երեք լոգիստիկ, տրանսպորտային և կոմունիկացիոն միջանցքներ:
Այս միջազգային համաժողովին մասնակցում են 37 երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ադրբեջանական ԶԼՄ-ները ողողված են հրապարակումներով, որ Ադրբեջանը Եվրասիական տարածքում Չինաստանի համագործակցության հիմնական գործընկերներից մեկն է, hնուց ի վեր «Մեծ մետաքսի ճանապարհի» երթուղիներն անցել են Արևելքի ու Արևմուտքի խաչմերուկում գտնվող Ադրբեջանի տարածքով, և այսօր երկիրը հատուկ նշանակություն է տալիս տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացմանը:
Ինչո՞ւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում միջազգային այդ կարևոր համաժողովին՝ ի թիվս այլ երկրների ղեկավարների: Մեր այս հարցին ի պատասխան՝ ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը նշեց, որ Չինաստանից հրավեր եղել է Բնապահպանության նախարարի անունով. «Պեկինում արդեն ստորագրվել է բնապահպանության ոլորտում փոխըմբռնման հուշագիր Չինաստանի և Հայաստանի միջև»:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար