Փորձել են գողանալ բուքմեյքերական ընկերության վճարային տերմինալը
Ապրիլի 26-ին, ժամը 04.50-ի սահմաններում, ոստիկանության ՊՊԳՎ Վաղարշապատի պահպանության բաժնի ծառայողները ծառայության ընթացքում նկատել են, որ Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում գտնվող բուքմեյքերական ընկերության վճարային տերմինալը փորձում են գողանալ:
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկաններին հաջողվել է կանխել գողությունը. հանցագործները ավտոմեքենան թողնելով՝ դիմել են փախուստի:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի եւ ՊՊԳՎ Վաղարշապատի պահպանության բաժնի ծառայողների որոնողական աշխատանքների արդյունքում դեպքի վայրի հարակից տարածքից, գողության փորձ կատարելու կասկածանքով, բաժին բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Աշոտ Խ.-ն, որը հայտարարել է, որ գողության փորձը կատարել է ինքը՝ իր «Օպել» մակնիշի, առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենայով:
Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Աշոտ Խ.-ի հետ միասին գողության փորձը կատարել է 1992 թ. ծնված Գեղամ Մ.-ն, որը ժամը 13.00-ին բերման է ենթարկվել եւ տվել խոստովանական ցուցմունք:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար