Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար Ավելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամ ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Մամուլ

Երբ «դիջեյի» ստաժը նաև պետական կառավարման փորձ է. Փաշինյանը հակասում է իրեն

«168 ժամը» գրում է. «ՀՀ միջին վիճակագրական քաղաքացին 22 տարեկանում պետք է ունենա բարձրագույն կրթություն, մասնագիտական 3 տարվա ստաժ և 3 լեզուների իմացություն»,- այս մասին ապրիլի 22-ին, ԵՊՀ մասնաշենքում Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու հիշեց մի քանի օր առաջ իր ֆեյսբուքյան ասուլիսին քաղաքացիներից մեկի հարցը:

«Մի հարց էին ինձ ուղղել, որի մասին մինչ օրս մտածում եմ: Քաղաքացին ասում էր՝ 22 տարեկան եմ, և աշխատանքի ընդունվելուց ուզում են բարձրագույն կրթություն, 3 տարվա աշխատանքային փորձ և 3 լեզուների իմացություն: Ասում էր՝ այս ի՞նչ աբսուրդ է: Առաջին հայացքից՝ սա աբսուրդ է թվում, բայց ՀՀ միջին վիճակագրական քաղաքացին կամ առնվազն քաղաքացիների մի մասը, հատկապես՝ իգական սեռի ներկայացուցիչները, ովքեր բանակ չեն գնում, 22 տարեկանում պետք է ունենան բարձրագույն կրթություն, մասնագիտական 3 տարվա ստաժ և 3 լեզուների իմացություն»,- նշել էր Նիկոլ Փաշինյանը:

Այն, որ վարչապետը նման բարձր ակնկալիքներ ունի ՀՀ միջին վիճակագրական քաղաքացուց, իրականում շատ լավ է, սակայն, թե որքանով է այդ սպասելիքը սթափության սահմաններում, դեռ պետք է հասկանալ։

Որպեսզի ավելի հասկանալի լինի Փաշինյանի կողմից առաջ քաշված պահանջը, պարզաբանենք, որ 22 տարեկան երիտասարդը դեռևս համալսարանը նոր ավարտողն է, և եթե լեզուների իմացությունը զուտ աշխատասիրության ու անքուն գիշերների արդյունքում հնարավոր է ապահովել, ապա 4-րդ կուրսում 3 տարվա մասնագիտական ստաժ ունենալու համար երիտասարդը պետք է սկսի աշխատել առնվազն 2-րդ կուրսից սկսած, և այն էլ՝ աշխատի իր մասնագիտությամբ։ Պատկերացնո՞ւմ եք, բժշկական համալսարանի 2-րդ կուրսի ուսանողը պետք է աշխատի ըստ մասնագիտության՝ օրինակ, վիրաբույժ կամ սրտաբան, մանկավարժական համալսարանի 2-րդ կուրսի ուսանողը՝ աշխատի դպրոցում՝ որպես ուսուցիչ… Իսկ ռադիոֆիզիկայի, կիբեռնետիկայի, ճարտարապետության ու մնացած խորը մասնագիտությունների մասին նույնիսկ չենք խոսում…և այս ամենը՝ այն պարագայում, երբ ՀՀ-ում գործազրկության մակարդակը 17 տոկոսից բարձր է։ Այսինքն՝ աշխատանքային տարիքի ամեն 5-րդ քաղաքացին գործազուրկ է, բայց ավելի քան 800 հազար ուսանողները պետք է 2-րդ կուրսից աշխատեն...

Ամենազավեշտալին, իհարկե, այն է, որ այս մասին ասում է Նիկոլ Փաշինյանը։ Պատկերացնո՞ւմ եք, վարչապետն ասում է՝ ՀՀ միջին վիճակագրական քաղաքացին 22 տարեկանում պետք է ունենա բարձրագույն կրթություն, մասնագիտական 3 տարվա ստաժ և 3 լեզուների իմացություն։ Հասկանո՞ւմ եք, սա ասում է մի մարդ, ում կառավարության կազմում և խորհրդարանական խմբակցությունում գերակշիռ մասը, մեղմ ասած, շատ հեռու է այս չափանիշին բավարարելուց։

Սա ասում է մի մարդ, ում կառավարության աշխատակազմի ղեկավարի մասնագիտական ստաժը սահմանափակվում է դիջեյի ստաժով (կառավարության աշխատակազմի ղեկավար 29-ամյա Էդուարդ Աղաջանյանին մինչև նշանակումը քաղաքում շատերը ճանաչում էին որպես Էդո` դիջեյ Ed Ward, որին կարելի էր հանդիպել Երևանի ժամանցի կենտրոններում՝ փաբերում)։ Ում փոխվարչապետի մասնագիտական ստաժը սահմանափակվում է վարկային մասնագետ աշխատած լինելով։ Մի մարդ, ում ղեկավարած կուսակցության խորհրդարանական խմբակցության մի շարք անդամներ գործազրկությունից խուսափեցին միայն պատգամավոր դառնալու շնորհիվ։

Փաստորեն, վարչապետ Փաշինյանը սրանով փաստեց, որ իր թիմն առնվազն միջին վիճակագրական քաղաքացու մակարդակից ցածր է, բայց արի ու տես, լավ էլ գործերի ու պաշտոնների են։ Ու այսքանից հետո ի՞նչ են նրա այս խոսքերը, եթե ոչ՝ հերթական դատարկաբանությունը։

Եվ որպես վերջաբան և իր «փառահեղ» մտքերի եզրափակում՝ վարչապետը մի բան էլ ավելացրեց. «Պետք է մեր աշխատաշուկան կառուցենք այնպես, որ կրթություն ունեցող մարդը կարողանա աշխատանք գտնել»: Չգիտենք նույնիսկ՝ լո՞ւրջ են արդյոք նրա այս խոսքերը, ինչպե՞ս դրանց վերաբերվել։ Աշխատաշուկան հարմարեցնել կրթությա՞նը։ Միգուցե՝ հակառակը։ Ո՞րն է ճիշտը, կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը հարմարեցնել դիջեյի՞ն, թե՞ միգուցե, այնուամենայնիվ, դիջեյին կարելի է նորմալ կրթության տալ, մի քանի շաբաթ էլ գոնե մասնագիտական պրակտիկայի ուղարկել մի պետական հիմնարկում, կամ գոնե կուրսի ավագ նշանակել մի կիսամյակով, որ կառավարչական ու կազմակերպչական փորձ ունենա։ Չնայած, եթե վարչապետ Փաշինյանին լսես, երևի դիջեյությունն էլ է կառավարչական ստաժ. դե, երաժշտություն ղեկավարելը, ուզած պահին ձայնը բարձրացնել-իջեցնելն էլ հեշտ գործ չէ, ամեն մարդ հո չի՞ կարող անել… Իսկ եթե դահլիճում մի քանի հոգի էլ պետական աշխատող լինի՝ վերջ, դիջեյի ստաժը կհամարվի պետական կառավարման ստաժ, կարելի է անգամ պաշտոնի անձնագիրը փոխել»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: