Տեղի է ունեցել Պզոյի դստեր հարսանիքը. Քավորը Սամվել Ալեքսանյանն է. հատուկջոկատայիններ են ժամանել
«Դվին» հյուրանոցում երեկ՝ ապրիլի 26-ին, կայացել է քրեական հեղինակություն Արմեն Ղազարյանի (Պզո) դստեր եւ նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի (Խուճուճ Էդո) փեսայի եղբոր հարսանյաց արարողությունը:
Ավելի վաղ «Ժամանակը» գրել էր, որ Պզոն աղջկա հարսանիքին հրավիրել է գողական եւ մերձգողական համայնքի հայտնի դեմքերին: Ըստ թերթի տվյալների՝ միայն ԱՄՆ-ից 300 հրավիրյալ է մասնակցելու:
«Փաստինֆո» տեսախցիկը ֆիքսել է մի շարք հետաքրքիր մարդկանց՝ տարբեր քրեական հեղինակությունների, ՀՀ ԱԺ մականունավոր նախկին պատգամավորների, օրինակ՝ Մհեր Սեդրակյանին (Թոխմախի Մհեր), Առաքել Մովսիսյանին (Շմայս), Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո) , գործարար Սերգեյ Մանուկյանին (Շինանյութի Սերգեյ) եւ այլոց: Ի դեպ գերակշռում էին Սամվել Ալեքսանյանին պատկանող համարանիշերով (60 06, 006 06) «Բենթլի» մակնիշի ավտոմեքենաները, որոնցից մեկով էլ ժամանեցին հարսն ու փեսան:
Համարանիշերի հիմնական մասը ռուսական եւ վրացական էին:
Առավոտից հյուրանոցի մոտ հերթապահող հատուկ ջոկատայինի աշխատակիցներն օգնում էին մեքենաներին ճիշտ կայանել՝ աչքաթող անելով նրանց կատարած ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումները, որոնց պատճառով Պռոշյանում խցանում էր առաջացել։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար