Տոնելու են, թե ոնց են մեզ քվուր տվե՞լ. Հունից դուրս եկավ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ինչպե՞ս եք տոնելու Քաղաքացու տոնը, ի՞նչ եք անելու այսօր․ հարցրինք խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմադիրներին: «Ճամփին եմ. գնում եմ Ղարաբաղ` այնտեղ անցկացնելու Քաղաքացու «տոնը»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Հարցն ուղղակի հունից հանեց Էդուարդ Շարմազանովին. «Իմ տոնացույցում նման անհեթեթ տոն չկա, տոնացույցս սկսվում է Ամանորով, հետո Սբ ծննդյան, բանակի, Սարդարապատի, անկախության տոներն է։ Նման տոն չկա։ Տոնելու են` ոնց են մեզ քֆուր տվել, մեր էրեխեքին ոնց են ցավացրել, ոնց են սեւ-սպիտակի բաժանե՞լ»: ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը նույն հարցին ի պատասխան՝ կարճ կապեց. «Ես ամեն օր եմ քաղաքացի»: ՀՅԴ-ական Սպարտակ Սեյրանյանն ավելի լակոնիկ գտնվեց. «Ուուո՞ւմ տոնը...»: Էդմոն Մարուքյանն ասաց` այդ օրը Հայաստանում չի լինի. «Գիշերը մեկնում եմ Գերմանիա` մասնակցելու գերմանական լիբերալների 70-ամյակի միջոցառումներին»:
ԲՀԿ-ական Արման Աբովյանը ոչ մի կերպ չէր կողմնորոշվում, թե ինչ կարելի է անել այդ օրը: Դժվար կացության մեջ էր նաեւ ԲՀԿ-ական Էդուարդ Բաբայանը (Ծառուկյանի Էդոն). «Դե, առաջին անգամն է, չգիտենք, պետք է նշենք, որ իմանանք` ինչ անենք-ինչ չանենք»: Վարչապետ Փաշինյանն ասել է` եթե մանղալը դնեք Հանրապետության հրապարակում, խորոված անեք, ես էլ կմիանամ։ «Դե, որ ասել ա` կանենք»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար