Առաջին անգամ ՀՀ-ում նվազել է արտաքին առևտրաշրջանառությունը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Այս տարվա առաջին եռամսյակի սոցիալ-տնտեսական ցուցանիշներում կային հետաքրքիր տարօրինակություններ: Տևական դադարից հետո առաջին անգամ ՀՀ-ում նվազել է արտաքին առևտրաշրջանառությունը: Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ արտաքին առևտրաշրջանառությունը պակասել է 5 տոկոսով:
Այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 1.6 մլրդ դոլար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ միայն արտահանումը նվազել է 8.6 տոկոսով, իսկ ներկրումը՝ 3.1 տոկոսով: Բացարձակ թվային արտահայտությամբ էլ ներկրման ծավալները մոտ երկու անգամ գերազանցել են արտահանումը, այսինքն՝ ըստ էության, շարունակվում է արտաքին առևտրաշրջանառության բացասական հաշվեկշիռը, ներկրվել է 1 մլրդ 85.8 մլն դոլարի ապրանք, արտահանվել՝ 543 մլն դոլարի ապրանք:
Մասնագետների պնդմամբ, սակայն, այս իրավիճակը սպասելի էր. ի վերջո, տարիներ շարունակ ՀՀ-ից հիմնականում արտահանվել է հանքահումքային արտադրանք, մինչդեռ հիմա հանքարդյունաբերող խոշոր ձեռնարկությունները չեն գործում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար