Ավտոմեքենաների ներկրման հարցը՝ ԵՏՄ օրակարգում
«Փաստ» թերթը գրում է. «Առաջիկայում հայ իրականությանը նոր խնդրահարույց ու գրեթե անլուծելի իրավիճակ է սպասվում: Բավականին լուրջ իրավիճակ է ստեղծվել ավտոմեքենաների ներկրման շուրջ, եւ, «Փաստ» օրաթերթի տեղեկություններով, մեքենա ներկրող մոտ 15000 քաղաքացիներ պատրաստվում են լուրջ գործողությունների դիմել:
Հարցն այն է, որ եկող տարվանից ավտոմեքենաների ներկրման մաքսատուրքը բարձրանալու է մոտ 50 տոկոսով: Թերթի տեղեկությունների համաձայն, այս հարցը վարչապետ Փաշինյանը նախապես քննարկել է Տիգրան Սարգսյանի հետ, ով ներկայումս ղեկավարում է ԵՏՄ կառավարությունների խորհուրդը, նրանք համաձայնության են եկել հարցը բարձրացնել ԵՏՄ ներսում եւ բացատրել խնդրի նրբությունը:
Հարցի հետ կապված մյուս շաբաթ Նիկոլ Փաշինյանը նախատեսում է քննարկում ունենալ նաեւ Դմիտրի Մեդվեդեւի հետ, ով Հայաստան կժամանի ապրիլի 29-ին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար