Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար Ավելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամ ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում

Այն կնպաստի բնակիչների ազատ տեղաշարժի իրավունքի իրականացմանը․ ՌԴ դեսպանատունը՝ Պուտինի կողմից Դոնեցկի և Լուգանսկի բնակիչներին վերաբերող հրամանագրի մասին

Tert.am-ը Հայաստանում Ռուսաստանի դեսպանատնից մեկնաբանություն է վերցրել նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մարդասիրական նպատակներով որոշակի կատեգորիայի անձանց, մասնավորապես Դոնեցկի և Լուգանսկի բնակիչներին Ռուսաստանի քաղաքացիություն տալու հեշտացված ընթացակարգի մասին:

Դեսպանատունը պարզաբանել է հրամանագիրը ստորագրելու՝ ՌԴ նախագահի դրդապատճառները:

«Պաշտոնական Կիևն Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերի բնակիչներին ահաբեկիչներ և անջատողականներ է անվանում: Սակայն կարևոր է գիտակցել, որ, այսպես կոչված, Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների բնակիչներն ահաբեկչական գործողություններ չեն կատարել, գերիներ չեն վերցրել, պաշտոնական Կիևի պաշտոնատար անձանց նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու սպառնալիքներ չեն հնչեցրել և չեն փորձել բռնության ու սպառնալիքների ճանապարհով քաղաքական որոշումների կայացման հասնել»,- նշված է պատասխանում:

ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ներկայացրածի համաձայն՝ վերոնշյալ բնակավայրի մարդիկ փորձում են իրենց և իրենց երեխաներին պաշտպանել սեփական ինքնության, կենսակերպի, լեզվի նկատմամբ ոտնձգություններից, օտար աշխարհայացքի պարտադրումից, պետության կողմից համընդհանուր ընդունված մարդու իրավունքների՝ խղճի, մտքի ազատության, սեփական կարծիքին անխոչընդոտ մնալու և մայրենի լեզվից օգտվելու իրավունքների ուղղակի խախտումից:

«Լեզվական և մշակութային ասպեկտներից բացի՝ խոսքը վերաբերում է նաև մարդու հիմնարար իրավունքների (կյանքի, ազնիվ դատավարության, կտտանքների կիրառման արգելքի իրավունքներ) կանոնավոր խախտմանը: Այդ իրավունքները կիևյան իշխանությունների կողմից խախտվում են ինչպես ԴԺՀ/ԼԺՀ-ի վերահսկողության տակ գտնվող շրջանների, այնպես էլ մյուս «անհամաձայն» քաղաքական այլախոհների և սեփական համոզմունքների համար հետապնդումների ենթարկվող անձանց դեպքում»,- նշված է պատասխանում:

ՌԴ դեսպանատան պարզաբանման մեջ նաև ուշադրություն է հրավիրվում նրա վրա, որ առայժմ իրավիճակի բարելավման ակնարկ անգամ չկա: «Լուծման քաղաքակիրթ տարբերակը (մինսկյան համաձայնագրեր) փաստացի անտեսված է Ուկրաինայի կողմից: Իրավիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ երկրի հարավ-արևելքում: Չնայած կողմերը ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածություն են ձեռք բերել, այնուհանդերձ դեռևս չի հաջողվում հասնել կրակի ամբողջական և համապարփակ դադարեցման»,- նշված է պատասխանում:


Պաշտոնական Կիևը, ըստ ՌԴ դեսպանատան, միակողմանի կարգով կտրել է կապը Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների բնակչությունների հետ՝ նրանց սեփական պետության տարածքում դարձնելով դե-ֆակտո քաղաքացիություն չունեցող անձինք:

«Ըստ էության, ավելի քան հինգ տարի Դոնբասի բնակիչները զրկված են իրենց իրավունքներից, մարդու և քաղաքացու ազատություններից օգտվելու հնարավորությունից: Նրանց համար ՌԴ քաղաքացիության ստացումը ռուսերենով խոսելու, հիշելու և իրենց երեխաներին ոչ թե խեղաթյուրված, այլ իրական պատմությունը փոխանցելու միակ հնարավորությունն է»,- նշված է պատասխանում:

Ըստ այդմ էլ, դեսպանատան պարզաբանման համաձայն, ռուսական քաղաքացիության ստացումը այդ տարածքների բնակիչներին հնարավորություն կտա ստանալ սոցիալական աջակցության հավելյալ միջոցներ, որոնք նրանցից շատերին անհրաժեշտ են Ուկրաինայի կողմից այդ շրջանների տնտեսական շրջափակման պայմաններում:

«Հրամանագրով նախատեսված պարզեցված կարգը պայմանավորված է Ուկրաինայի քաղաքացիների և ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի տարածքներում բնակվող քաղաքացիություն չունեցող անձանց դրության առանձնահատկությամբ: Խոսքն, այդ թվում, վերաբերում է այն փաստաթղթերին, որոնք տրվել են փաստացի նշյալ մարզերի տարածքներում գործող մարմինների (կազմակերպությունների) կողմից և օրինական են Ռուսաստանում»,-ասում է պարզաբանման մեջ, հետո ի հավելում նշվում է, որ հատկապես արդիական է ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում բնակվող, սակայն քաղաքացիություն չունեցող անձանց համար քաղաքացու կարգավիճակ ստանալու հնարավորության վերաբերյալ հարցը,-կարևոր է նշել, որ Ռուսաստանն իր քաղաքացիությունը չի փաթաթում Դոնբասի բնակիչների վզին, այլ նրանց հնարավորություն է տալիս սահմանված կարգով ինքնակամ և ինքնուրույն դիմել ՌԴ տարածքում պատասխանատու մարմիններին»:

Դեսպանատունը նաև նկատում է, որ բացի այն, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի համապատասխան որոշումը կրում է մարդասիրական բնույթ, այն նաև համապատասխանում է ՌԴ ռուս հայրենակիցների և առհասարակ «ռուսական աշխարհի» աջակցմանն ու պաշտպանությանն ուղղված անփոփոխ քաղաքականությանը:

Դեսպանատունը հիշատակեց՝ 2019թ. մարտի 31-ին Ուկրաինայի նախագահական ընտրությունների գիտակցված չանցկացումը Դոնեցկի և Լուգանսկի մարզերի առանձին հատվածներում (ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի տարածքներում) ընտրական գործընթացից ամբողջովին բացառեց մի քանի միլիոն ուկրաինացիների (ըստ Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ խոսքը 3 մլն ընտրողի մասին է)՝ փաստացի սահմանափակելով ամբողջական շրջանների բնակիչների քաղաքացիական իրավունքները:

«Այն իրենից ներկայացնում է Ուկրաինայի պետության՝ երկրի արևելյան հատվածների բնակիչների հետ վերջին հինգ տարվա ընթացքում տևած քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային տրոհման կուլմինացիան: Այս քայլը ոչ միայն սեփական քաղաքացիներին հիմնական իրավունքներից զրկելու իրավաբանական ակտ է, այլև Ուկրաինան բնակեցնող մարդկանց որոշակի սոցիալ-մշակութային խմբի նկատմամբ իշխանությունների վերաբերմունքի ցուցադրում»,- նշված է պատասխանում:

Ըստ դեսպանատան պատասխանի՝ ՌԴ նախագահի հրամանագրի ընդունումը կնպաստի բնակիչների ազատ տեղաշարժի իրավունքի իրականացմանը: «Յուրաքանչյուր ոք ազատ է ցանկացած երկիր, այդ թվում՝ հայրենիքը լքելու հարցում: Սակայն քաղաքացիները, չունենալով այլ երկրներում վավեր և ընդունվող փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են արտասահման մեկնելու համար, զրկված են ազատ տեղաշարժի իրենց իրավունքից օգտվելու հնարավորությունից:

Դոնբասի բնակիչներին պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալու հնարավորության ընձեռմամբ՝ Ռուսաստանը նպաստում է նրանց կրթության, սոցիալական ապահովվածության, առողջապահության և այլ իրավունքների իրականացմանը»:

Դեսպանատունը նաև մատնանշում է, որ Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերի առանձնացված շրջաններում բնակվող անձանց վրա պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալու հնարավորության տարածումը որևէ կերպ չի հակասում մինսկյան պայմանավորվածություններին և չի նշանակում հրաժարում դրանց իրագործումից:

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հաստատված մինսկյան համաձայնագրերը մնում են ներուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանք չունեցող հիմք: Կոչ ենք անում բոլոր կողմերին՝ Կիևին, Դոնեցկին և Լուգանսկին Մինսկի կոնտակտային խմբի շրջանակում ակտիվացնել Մինսկում ստանձնած պարտականություններ լիարժեք և հետևողական իրագործմանն ուղղված ջանքերը»,- նշված է պարզաբանման մեջ: