Կալանքից ազատ է արձակվել հեմոդիալիզի գործով կալանավորված Սամվել Ադյանը
Այսօր կալանքից ազատ է արձակվել հեմոդիալիզի պարագաների մրցույթների գործով կալանավորված Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց նրա եղբայրը՝ Դավիթ Ադյանը։
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) միջնորդությունը՝ ևս երկու ամսով երկարացնել Սամվել Ադյանի կալանքի ժամկետը։
Գլխավոր դատախազությունից փոխանցել էին, որ Ադյանի՝ կալանքի տակ գտնվելու ժամկետը լրանում է ապրիլի 25-ին, և չի բացառվում, որ նա այդ օրն ազատ արձակվի։
Սամվել Ադյանը, ՊՎԾ գնումների վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանն ու «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահ Տարոն Ավետիսյանը կալանավորվել էին փետրվարի 28-ին։
Ըստ ԱԱԾ-ի՝ Ադյանը Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, առերևույթ անձնական շահագրգռվածությունից ելնելով, ծառայության շահերին հակառակ, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, 2018-19 թվականների ընթացքում ապօրինի կերպով միջամտել են առողջապահության նախարարության և մի շարք բժշկական կենտրոնների համար բժշկական սարքավորումների ձեռքբերման, գնման ընթացակարգերին` նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց կողմից հովանավորվող առևտրային կազմակերպության հաղթանակը:
ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանն էլ անցած շաբաթ որպես մեղադրյալ ներգրավվեց հեմոդիալիզի քրեական գործով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
Ըստ ԱԱԾ-ի՝ Սանասարյանն իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերությանը օժանդակելու նպատակով չարաշահել է պաշտոնեական դիրքը, չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Ինքը՝ Սանասարյանը, ավելի վաղ մեղադրանքը շինծու էր որակել:
Նրա փաստաբան Ինեսսա Պետրոսյանը էլ հայտարարել է, թե իր պաշտպանյալի դեմ «գործ են կարում»։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար