ԱԱԾ տնօրենը, ոստիկանապետը, Երեւանի քաղաքապետը ԱԺ-ում ակտիվ կմասնակցեն բյուջեի քննարկումներին. Փաշինյան
ԱԱԾ տնօրենը, ոստիկանապետը, Երեւանի քաղաքապետը ԱԺ-ում ակտիվ կմասնակցեն 2018 թվականի բյուջեի հաշվետվության քննարկումներին: Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Որպեսզի նախորդ տարիների վատ ավանդույթներից դուրս գանք, պետք է արձանագրել, որ ԱԱԾ տնօրենը, ՀՀ ոստիկանապետը, Երեւանի քաղաքապետը, մարզպետները ԱԺ-ում քննարկումներին ակտիվ ձեւով պետք է ներկա լինեն»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանը որպես ընդդիմադիր գործիչ քննադատում էր իշխանություններին, որ բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ԱԺ չեն գալիս Երեւանի քաղաքապետը, որոշ մարզպետներ, ոստիկանապետը կամ ԱԱԾ տնօրենը, իրենց փոխարեն գալիս էին տեղակալները:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար